Դավիթ Խաժակյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն
«Այսօր զանգ ստացա ՀՔԾ-ից, հրավիրվեցի վաղը ներկայացնելու բացատրություն:Ուսումնասիրվում են գործեր՝ պաշտոնական կեղծիքի և պաշտոնական լիազորությունների չարաշահման մասով: Վաղը պետք է ներկայանամ»,-ֆեյսբուքյան իր էջում ուղիղ միացմամբ տեղեկացրել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
Քաղաքապետարանի վարչական շենքում գտնվելով, նա նաև ուշագրավ տեղեկություն է հաղորդել՝ պաշտոնական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիքի մասին:
«Պաշտոնական լիազորություններին անցնելու վերաբերյալ քաղաքապետի որոշման համաձայն, լիազորությունները դրվել են Հրաչյա Սարգսյանի, այնուհետև՝ Հայկ Սարգսյանի վրա: Սակայն Հրաչյա Սարգսյանը պետք է լիազորությունները վերապահի Հայկ Սարգսյանին միայն քաղաքապետի կարգադրությամբ և հանձնարարությամբ:
Ես դիմել էի, որ այդ վերապահման փաստաթուղթը տրամադրեն, բայց չտրամադրեցին: Ներքին զգայարանս հուշեց, որ չկան մնան փաստաթղթեր: Հիմա այս շենքում գտնվում են ՀՔԾ ներկայացուցիչները և որոշակի քննարկում է ընթանում, թե ինչպես է լուծվելու այս հարցը: Երկու հնարավոր տարբերակ է մնում՝ կամ այսօր, այստեղ Հրաչյա Սարգսյանը պետք է ստեղծի այդ փաստաթուղթը հետին ամսաթվով և վերապահի Հայկ Սարգսյանին, կամ պետք է փոխվի քաղաքապետարանի կարգադրությունը, որը հրապարակված է, որ քաղաքապետը ինքն է այդ լիազորությունները տալիս»,-ասաց Խաժակյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան