Հակակոռուպցիոն հիմնադրամը հայտարարել է Ալեքսեյ Նավալնիի կալանավորման մասին
Ալեքսեյ Նավալնիի Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամը (ФБК) հայտարարել է, որ անվտանգության աշխատակիցները եկել են հակակոռուպցիոն հիմնադրամ և կոտրել կազմակերպության դուռը:
Այս մասին, ինչպես գրում է RBC-ն, թվիթերում հայտնել է ФБК-ի հիմնադիր Ալեքսեյ Նավալնիի խոսնակ Կիրա Յարմիշը: Ըստ նրա, խուզարկության ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է Նավալնին:
«Ալեքսեյին բռնի ուժով ձերբակալել են և տարել: Նա ոչ մի դիմադրություն ցույց չտվեց: Մնացածները նոր են ազատվել», - գրել է Յարմիշն ու նաև հայտնել, որ հիմնադրամում խուզարկություն է կատարվում։
Մոսկվայի ՆԳՆ ասել է, որ նրանք տեղեկություններ չունեն Նավալնիի կալանավորման և խուզարկությունների մասին:
Алексея задержали силой и увели. Он не оказывал сопротивления. Остальных только что выпустили. В фбк остались юристы, там проходит обыск
— Кира Ярмыш (@Kira_Yarmysh) December 26, 2019
In Moscow, Russia, security services forced entry into the office of Alexey @Navalny’s Anti-Corruption Foundation @fbkinfo:
— Alex Kokcharov (@AlexKokcharov) December 26, 2019
pic.twitter.com/A5tRJe5Xxo
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան