Իրանը զարգացնելու է սահմանային դիվանագիտությունը հարևանների հետ
Իրանի սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Քասեմ Ռեզաին ասել է, որ Իրանն իր օրակարգում է ներառել է բոլոր հարևանների հետ սահմանային դիվանագիտության զարգացումը՝ նպատակ ունենալով պահպանել կայուն անվտանգություն: Այս մասին գրում է Irna գործակալությունը։
Անդրադառնալով Իրանի և հարևան պետությունների միջև սահմանային փոխհարաբերություններին՝ Ռեզային ասել է, որ սահմանային դիվանագիտության զարգացումը եղել է առավել հաջող միջոցներից մեկը, որը ձեռնարկվել է սահմանային պայմանների բարելավմանը համապատասխան: Նշվում է, որ այս հարաբերությունների զարգացումը կնվազեցնի սահմանային ծախսերը և կբարձրացնի սահմանապահ զորքերի արդյունավետությունը:
Ռեզային շեշտել է, որ հարևան երկրների հետ Նովրուզի արձակուրդների անցկացումը վկայում է իրանցիների և հարևանների միջև մշակութային խորքային արմատների, խաղաղության և բարեկամության մասին:
Իրանը ավելի քան 6000 կմ ցամաքային սահմաններ ունի Աֆղանստանի, Պակիստանի, Թուրքմենստանի, Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրաքի հետ, և 2.700 կմ ծովային սահման Կասպից ծովում, Պարսից ծոցում և Օմանի ծովում: