«Հրապարակ». Սերժ Սարգսյանի գործով դատախազը հրաժարվել է գործից և «ազատվել աշխատանքից»
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի և Գևորգ Կոստանյանի քրեական գործերի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հրաժարվում են այդ գործերից:
Չնայած գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նախկինների դեմ քրեական գործեր հարուցելու և դրանք ավարտին հասցնելու շռայլ խոստումներ է տվել Փաշինյանին, սակայն շատ դատախազներ կա՛մ հրաժարվում են այդ գործերը քննելուց, կա՛մ պահանջում են, որ ղեկավարներն իրենց գրավոր հանձնարարականներ տան:
«Բացի խնդրի բարոյական կողմից, դատախազները հասկանում են, որ անօրինական, թերի ապացույցներով ցանկացած գործ վաղ թե ուշ իրենց համար առաջացնելու է լուրջ խնդիրներ, ղեկավարությունը հանգիստ խուսափելու է պատասխանատվությունից՝ մեղքը գցելով իրենց վրա: Նրանք հասկանում են, որ մի օր նույն այդ վկաները՝ «սերգոկարապետյանները», պատմելու են, թե ինչի դիմաց են տվել ցուցմունքները»,- ասաց մեր աղբյուրը:
Մեզ ասացին, որ Սերժ Սարգսյանի գործը հսկող դատախազ Հակոբ Թադևոսյանը հրաժարվել է այդ գործից, իսկ դեկտեմբերի 20-ին ընդհանրապես ազատվել է աշխատանքից: Դատախազության մամուլի խոսնակ Արևիկ Խաչատրյանն ասաց․ «Սեփական դիմումի համաձայն»։ Այժմ Սերժ Սարգսյանի գործով դատախազական հսկողությունն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության ՀՔԾ-ում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան