Հրայր Թովմասյանի սանիկին առաջադրված մեղադրանքը մեկ դրվագով լրացվել է
««Սանիկ» օպերացիան շարունակվում է…
Այսօր Հատուկ քննչական ծառայությունը ևս մեկ դրվագով լրացրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը և այդ հիմնավորմամբ կրկին դիմել է դատարան ` Փանոսյանին կրկին կալանավորելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը:
Նա հիշեցրել է, որ Փանոսյանին կալանավորել էր դատավոր Արտուշ Գաբրիելյանը, իսկ ազատ էր արձակել վերաքննիչ դատարանի դատավոր Ս.Մարաբյանը` հիմնավոր կասկածի բացակայության պատճառով։
«Լրացված մեղադրանքը ևս դատարկ է և անհիմն, ուստի ակնհայտ է, որ այս անգամ ևս կալանավորման պատճառները այլ են։ Ինչպես հայտնի է, նախագահը ստորագրել է ՍԴ մասին օրենքի խայտառակ լրացումը, ուստի պետք է լրացուցիչ լծակ` Հրայր Թովմասյանին ստիպելու հրաժարական տալու համար։ Այս ամենի քավության նոխազի դերում Նորայր Փանոսյանն է, ում անմեղ լինելը, ճակատագիրը, ընտանիքը որևէ արժեք չունեն Նոր կոչվող Հայաստանի իշխանավորների համար։
Հ.Գ. Գոնե սպասեին տոները անցնեն, թե դա էլ է մտնում սցենարի մեջ` լրացուցիչ տառապանք մարդուն և նրա ընտանիքին…»,- գրել է Տիգրան Աթանեսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանը կալանավորվել է հոկտեմբերի 1-ին, ազատ արձակվել նոյեմբերի 6-ին: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ):
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել
- Նորայր Փանոսյանի պաշտպան. ՀՀ-ում կարող են անմեղ մարդուն զնդանել ինչ-որ անհասկանալի նպատակների համար
- ԱՆ օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետը կալանավորվեց
- ՔԿ. ԱՆ նախկին պաշտոնյան ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին