Քաղաքագետ. Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է.
«Արմեն Սարգսյանը կայացած նորմալ երկրում կարող էր լավ նախագահ լինել՝ երկիրը ներկայացներ միջազգային տարբեր հարթակներում, իմաստուն ելույթներ ունենար, ներդրումներ կպցներ և այլն։ Այսինքն լիներ այն, ինչն իր մոտ փառահեղ է ստացվում՝ լինել Միջնորդ։ Մի խոսքով, խորհրդարանական կառավարման մոդելի երկրում լիներ ներկայացուցչական ու արարողակագային "մարմին":
Սակայն մենք, ցավոք, այլ երկրում ենք ապրում և նրա մարմնից այլ սպասելիքներ ունենք։ Մեր հիմնական սպասելիքն, արդի պայմաններում, կարող է միայն մեկը լինել՝ լինել Սահմանադրության երաշխավորը։ Սակայն նա իր հիմնական ու ներկա պայմաններում ճակատագրական առաքելությունը տապալել է։ Նա դարձել է Սահմանադրության չերաշխավորը։ Ստորագրելով ՍԴ-ի վերաբարյալ օրենքը, այն չուղարկելով ՍԴ-ին սահմանադրության հետ համապատասխանատվությունը որոշելու համար, նա դարձավ մի նոր՝ պետական ճգնաժամի պատասխանատու, ավարտուն տեսք տալով իրավական խառնաշփոթին ու դատական համակարգի վերջնական ապալեգիտացմանը։
Այն հիմնավոր կասկածը, որ մենք Նախագահ չունենք, դարձավ ակնհայտ։
Հիմա խոսքը ՍԴ անդամներին է։ Նրանք, ովքեր կհամաձայնվեն վաղաժամկետ հրաժարվել իրենց պաշտոնից՝ հրաժարվելով լինել ՍԴ դատավոր, դառնալով բյուջեյի հաշվին գոյատևող մակաբույծներ, դառնալու են անձեռնսղմելի մարդիկ։ Ընտրությունն իրենցն է»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Հանրության հաշվին անաշխատ եկամուտ ունենալը չի կարող համարվել բարձր բարոյական հատկանիշ ունեցող քաղաքացու համար ընդունելի վարքագիծ
- Արմեն Սարգսյանը ստորագրեց «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը
- «Ազգային օրակարգ»-ը կոչ է անում ՀՀ նախագահին չստորագրել ՍԴ դատավորներին ժամկետից շուտ կենսաթոշակի ուղարկելու մասին օրինագիծն ու դիմել ՍԴ
- ՍԴ դատավորների վաղաժամ թոշակի օրենքը ստորագրելու դեպքում ՀՀ նախագահը դառնում է իշխանության զավթման հանցակից. «168 Ժամ»
- Արփինե Հովհաննիսյան. ՍԴ դատավորների «պարապության նպաստ»-ը և Արմեն Սարգսյանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան