Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
«Այստեղ եմ, որպեսզի իմ հնարավորությունների սահմաններում պաշտպանեմ դատական իշխանության անկախությունը, որովհետև ինչպես տեսնում ենք, քաղաքական իշխանությունը փորձում է դատական իշխանությունը ևս վերցնել, որպեսզի կարողանա Հայաստանում ամբողջապես միապետություն սահմանել»,-Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, իրավաբան Արսեն Բաբայանը։
Հիշեցնենք, որ ՍԴ դիմաց տեղի ունեցող ակցիային մասնակցում են իրավաբաններ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, քաղաքացիներ։ Սրան նախորդել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումը։ Օրենքի ստորագրումից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, որ ՀՔԾ քննիչն ու ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Սահմանդրական դատարան։
Արսեն Բաբայանի խոսքով, այս ամենն իրականացվում է շատ բացահայտ, քաղաքական իշխանությունը չի էլ թաքցնում։
«Ստորագրումից րոպեններ անց Քննչական ծառայությունը մտնում է Սահմանդրական դատարան՝ ակնհայտ նպատակ ունենալով ցույց տալ դատավորներին, որ մենք սկսել ենք մեր գործողությունները, և ժամանակն է «կամավոր» ընդունելու վաղ կենսաթոշակի անցնելու որոշում։ Սա ակնհայտ է, նպատակն էլ Սահմանդրական դատարանը վերցնելն է»,-համոզմունք հայտնեց Բաբայանը։
Նա նաև հիշեցրեց, որ երեկ ավելացրեցին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի սանիկի՝ Նորայր Փանոսյանին առաջադրված մեղադրանքը, նորից նրան տանում են կալանքի։
«Այս ամենը վկայում է այն մասին, որ ձեռնարկված գործողությունները չեն դադարելու, դրանք լինելու են ավելի վատ, ավելի խսիտ ու անօրինական, և ասում են՝ փրկություն չունեք։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ ՍԴ դատավորները կպաշտպանեն իրենց դիրքերն ու որևէ կերպ չեն համաձայնի ընդունել այդ մարտահրավերը»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին