Բաղդադից Մինսկ թռչող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովի օդանավակայանում
«Իրաքյան ավիաուղիների» ինքնաթիռը, որը թռչում էր Բաղդադից Մինսկ, տեխնիկական պատճառներով վայրէջք է կատարել Ռոստովի Պլատով օդանավակայանում: Այս մասին գրում է Tass-ը։
«Մոսկվայի ժամանակով 11:18-ին այն վայրէջք կատարեց տեխնիկական պատճառներով», - ասել է Tass-ի զրուցակիցը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել ավտոպիլոտի խափանման պատճառով: Ըստ աղբյուրի, խոսքը գնում է Airbus A321 ինքնաթիռի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում