Դեպարդիեն և Զառան ամանորյա երգ են ձայնագրել
Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարդիեն և երգչուհի Զառան (Զարիֆա Մգոյան) համատեղ երգ են ձայնագրել: Այդ մասին Ինսթագրամի իր էջում գրել է երգչուհին: Նա ակնարկել է, որ երգի պրեմիերան կայանալու է Նոր տարուն: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը:
«Իմ ընկեր Ժերար Դեպարդիեի հետ ամանորյա տոներին ձեզ ներկայացնելու համար պատրաստում ենք ինչ-որ հետաքրքիր բան»,- գրել է Զառան:
Ներկայացված տեսանյութից կարելի է եզրակացնել, որ Դեպարդիեն և Զառան ձայնագրել է Parole parole հիթի քավեր տարբերակը: Կատարման ընթացքում ֆրանսիացի դերասանը մի քանի ռուսերեն բառեր է արտասանում: