Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
«Քննիչն ասաց՝ իր կյանքում նման մեղադրյալ չի տեսել, որ նման բարձր տրամադրություն ունի։ Երևի աշխարհում որևէ քննիչ չի տեսել»,-ՍԴ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը՝ ի պատասխան լրագրողների այն հարցին, թե ինչպե՞ս է տրամադրությունը։
Նրա խոսքով, բարձր տրամադրության պատճառն այն է, որ իրեն դեռ վեց ամիս առաջ զգուշացրել էին՝ մեղադրանք է առաջադրվելու։
«Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի։ Ուստի այդ ամբողջի մասին մի օր կխոսեմ...x, y, z քայլերը հրաժարական տալն էր»,-ասաց ՍԴ նախագահը։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին տարածված տեղեկությունները՝ Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
- Արևիկ Պետրոսյան. ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք որոշումներ կայացնել
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք
- ՌԴ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանին