100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը. ԿԲ նախագահ
Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից 2018 թ. իրականացված ֆինանսական համակարգի գնահատման ծրագրի արդյունքներով ևս Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատվել է կայուն, իսկ կարգավորման և վերահսկողության գործընթացները համապատասխանել են բազելյան հիմնարար սկզբունքներին շուրջ 97%-ով:
Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս մասին տարեմուտի ավանդական ընդունելության ժամանակ ասել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։
Տարվա համար հատկանշական դրսևորումներից նա նշել է նաև վարկային ներդրումների արագատեմպ աճը, և հատկապես սոցիալական նշանակություն ունեցող հիփոթեքային վարկավորման աննախադեպ՝ շուրջ 35 տոկոս աճը, որն արդյունքն է նաև Կենտրոնական բանկի և Կառավարության իրականացրած համատեղ ծրագրերի:
Արթուր Ջավադյանը առանձնացրել է նաև, որ 100 խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել բոլոր բանկերը և վարկային կազմակերպությունների մի մասը: