Իրավունք 18:00 27/12/2019 Հայաստան

ՄԻՊ. Ոստիկանության բաժին Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է

Դեկտեմբերի 25-ին մարդու իրավունքների պաշտպանին բողոք են հասցեագրել Երևանի պետական համալսարանի Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանը:

Դրանից հետո Պաշտպանի աշխատակազմում տեղի է ունեցել առանձնազրույց նրանց հետ։ Վերջիններս բարձրացրել են Դ. Ափոյանի իրավունքներին առնչվող հարցեր և խնդրել են  Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Դ. Ափոյանի իրավունքների պաշտպանության հարցում:

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ իրականացվել է բարձրացված խնդիրների, դրա հետ կապված բոլոր նյութերի մանրամասն ուսումնասիրություն, և սույն հայտարարությամբ Պաշտպանը ներկայացնում է իր իրավական դիրքորոշումները բարձրացված հարցերի առնչությամբ:

ՄԻՊ տարածած հայտարարության մեջ ասված է.

1. Դավիթ Ափոյանին բերման ենթարկելը և նրա նկատմամբ ձեռնաշղթաների գործադրումը.
Քրեական վարույթին մասնակից անձին պատշաճ ծանուցման և դրա հետ կապված նրան  բերման ենթարկելու իրավական կարգավորումները հարկադրանքի այդ միջոցի իրավաչափության պայման են համարում այն, երբ վարույթային գործողությանն անձի մասնակցությունն ապահովելու նպատակով, օրենքի պահանջների պահպանմամբ, նրան է ուղարկվում պատշաճ ձևով կազմված ծանուցագիր, սակայն նա նշված ժամկետում վարույթն իրականացնող մարմնին չի ներկայանում, և  ներկայանալուն խոչընդոտող հարգելի պատճառների մասին չի տեղեկացնում վերջինիս: Սրա հետ կապված հաշվի առնելով սույն գործի փաստերը՝ բերման ենթարկելու այս մեխանիզմին անդրադառնալը Պաշտպանը համարում է բավարար։
Քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին անձին ծանուցելու պատշաճությունը որոշվում է ոչ միայն ծանուցագրի առկայության և դա անձին հանձնելու փաստով, այլ նաև այն ուղարկելու կարգին, ծանուցագրի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջների պահպանմամբ, ինչպես նաև այդ փաստաթուղթն անձին այնպիսի ողջամիտ ժամկետում հանձնելով, որ նա ժամանակին ներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին հայտնելու հնարավորություն ունենա:
Կոնկրետ դեպքում Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել առանց այդ պայմանների պահպանման:
Ձեռնաշղթաների հետ կապված՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածը հստակ ամրագրում է այն հիմքերը, որոնց առկայության պայմաններում կարող է ձեռնաշղթաներ գործադրվել: Մասնավորապես, ըստ օրենքի, Ոստիկանության ծառայողներն իրավունք ունեն ձեռնաշղթաներ գործադրել՝
•       ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում.
•       իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս.
•       իրավախախտում կատարած անձանց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված հիմքերով ոստիկանություն բերելիս կամ ձերբակալելիս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքերով ձերբակալելիս, ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին:
Դ. Ափոյանի պնդմամբ՝ Ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է պահանջ Ոստիկանության բաժին տվյալ պահին ներկայանալու վերաբերյալ, ինքը որևէ գործողություն չի կատարել կամ հայտարարություն չի արել իր գնահատմամբ ոչ իրավաչափ պահանջին չենթարկվելու մասին, դիմադրություն ցույց չի տվել: Ավելին, ըստ Դ. Ափոյանի, պատրաստակամություն է հայտնել փաստաբանի հետ նույն օրը ներկայանալ Ոստիկանության բաժին:
Հաշվի առնելով Դավիթ Ափոյանին համալսարանից բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութը, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ Ոստիկանության բաժին նրան բերման ենթարկելու ընտրված ձևն անթույլատրելի է։
Նախ, խնդրահարույց է այն, որ Դավիթ Ափոյանը բերման է ենթարկվել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի գործադրմամբ՝ առանց կոնկրետ իրավիճակում դրա համար հիմքերի առկայության։
Դրանից բացի, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու ձևը վկայում է նրա նկատմամբ քրեական հետապնդման տարրերի մասին, մինչդեռ նա հետագայում հարցաքննվել է ընդամենը  վկայի կարգավիճակով։ Ընդ որում, Դավիթ Ափոյանին բերման ենթարկելու տեսանյութի հրապարակային արձագանքները վկայում են, որ դա առաջացրել է նաև այդպիսի հանրային ընկալումներ։
Դավիթ Ափոյանին ոստիկանական բաժին տեղափոխելու ընտրված ձևը խնդրահարույց է նաև Երևանի պետական համալսարանի հանրային հեղինակության տեսանկյունից։

2. Հանցագործություն կատարելու կասկածանքով բերման ենթարկելուց հետո Դավիթ Ափոյանին հարցաքննելը վկայի կարգավիճակով․
Դ. Ափոյանի պնդմամբ՝ բերման ենթարկվելուց հետո Ոստիկանությունն իրեն պարզաբանել է, որ բերման է ենթարկվել խուլիգանություն կատարելու կասկածանքով, սակայն դրանից հետո նա Ոստիկանության ստորաբաժանումից ուղեկցվել է Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և դեռևս 2019 թվականի դեկտեմբերի 20-ին Երևանի պետական համալսարանի վարչական շենքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում փաստացի հարցաքննվել վկայի դատավարական կարգավիճակով:
Ավելին, Դավիթ Ափոյանի ու նրա փաստաբանի բողոքը, Պաշտպանի աշխատակազմում նրանց հետ առանձնազրույցը վկայում է նախնական այն մասին, որ իրավապահ մարմնում եղել է փաստացի ազատությունից զրկված վիճակում։
Մարդու իրավունքների պաշտպանն այս առնչությամբ հարկ է համարում արձանագրել, որ նշված հանգամանքների հաստատման դեպքում իրավապահ մարմնի այս գործողություններն անընդունելի են:

3․ Ոստիկանության ղեկավար մարմնի արձագանքը տեղի ունեցած դեպքին․
Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հատուկ նշել, որ ի գիտություն է ընդունել Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննության նշանակումը։ Պաշտպանը վերը նկարագրված հարցերը քննարկել է  ՀՀ ոստիկանության պետի հետ։
Ոստիկանության նման արձագանքն ունի կարևոր նշանակություն այսպիսի դեպքերի հետագա կանխարգելման տեսանկյունից:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն անմիջական կապի մեջ է Դավիթ Ափոյանի և նրա փաստաբան Տիգրան Ղազարյանի հետ։
Մարդու իրավունքների պաշտպանը սույն գործով իր իրավասության շրջանակում կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:58
Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա դրանով միանշանակ կամբողջականացվի պետականության կորստի մեկնարկը. Գևորգ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Եթե գոնե մեկ ադրբեջանցի մտավ Հայաստան, ապա...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը. «Ազատություն»
Եվրամիության արտաքին քաղաքական հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասն առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել Հայաստանում Եվրամիության...
Աղբյուր` Panorama.am
13:50
Հաքան Ֆիդանը դրական է համարել Փաշինյանի ուղերձները
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարևոր է համարել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձները Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու...
Աղբյուր` Panorama.am
13:42
Ինչո՞ւ են այս տարի Հրապարակի տոնածառը շուտ ապամոնտաժում
Անցած տարիներին Երևանի ամանորյա զարդարանանք ու լուսավորությունը, Հանրապետության գլխավոր տոնածառը մնում էին մինչև հին տոմարով Նոր տարին՝ հունվարի...
Աղբյուր` Panorama.am
13:25
Բաքուն բողոք է հղել Մոսկվային՝ Ալիևի հասցեին «pedir» բառը հնչեցնելու համար
Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը դիվանագիտական ուղիներով ռուսական կողմին տեղեկացրել է քաղաքագետ Վլադիմիր Կարասևի հայտարարություններից հետո...
Աղբյուր` Panorama.am
13:12
Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Եղիշե Կիրակոսյան
«Ես չունեմ Հայաստանի՝ Բաքվին արած առաջարկների մասին տեղեկատվություն, բանակցությունները ԱԳՆ-ն է վարում»,- ԱԺ-ում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին, կան հինգ տուժած
Հունվարի 10-ին, ժամը 08:59-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Մենք պետք է հանձնվենք, ջարդվենք և փախնենք, այսպիսի խնդիր է Փաշինյանի առաջ դրված. Հայկ Նահապետյան
Հայաստանի փորձագիտական շրջանակներում կարծում են, որ Նիկոլ Փաշինյանը համարժեք չարձագանքեց Ալիևի սպառնալիքներին։ Ինչպես կարելի է հակազդել Բաքվի...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Հունվարի 10-ի ցերեկը, 11-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ի ցերեկը սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Թրամփ. Պուտինը ցանկանում է հանդիպել, մենք պատրաստվում ենք
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս նախապատրաստական աշխատանքներ են տարվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր...
Աղբյուր` Panorama.am
12:36
Քիշնևի օդանավակայանից մարդկանց տագնապի ազդանշանով տարհանել են
Քիշնևի օդանավակայանից ուղևորների տարհանման պատճառ դարձած ահազանգը կապված է հրդեհային ազդանշանի միացման հետ և պարզվել է, որ կեղծ է։ Դեպքի մասին...
Աղբյուր` Panorama.am
12:27
Լոս Անջելեսի հրդեհները կարող էին սկսված լինել հրկզիման պատճառով, կա ձերբակալված անձ
Լոս Անջելեսում անտառային հրդեհները, հնարավոր է, սկսվել են հրկիզմամբ։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, ոստիկանությունն արդեն ձերբակալել է...
Աղբյուր` Panorama.am
12:17
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Դուբայի օպերայում
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հունվարի 17-19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ներկայացնելու է «Սիմֆոնիկ...
Աղբյուր` Panorama.am
12:16
7-ժամյա աշխատանքային օրվա անցնելու դեպքում էլ արտաժամյա վճարի իրավանորմի չպահպանման ռիսկը կմնա. Էլեն Մանասերյան
«Մարդկային կապիտալի զարգացման գաղափարը և աշխատաժամանակի ճկունության և աշխատանքային հզորության կատարելագործման պատճառով է նախարարությունը...
Աղբյուր` Panorama.am
11:49
Վազգեն Սարգսյանի մասին պատմող ֆլիմում նկարահանվել է նաև Արսեն Լևոնյանը
Հայտնի դերասան Արսեն Լևոնյանը նկարահանվել է «Վազգենը.Վերջին Սպարապետը» ֆիլմում։ «Մեծ պատիվ էր այս ֆիլմում նկարահանվել...
Աղբյուր` Panorama.am
11:15
Այս տարի ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին
2025 թվականին կշարունակվի ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման...
Աղբյուր` Panorama.am
11:15
Փաշինյանի նախկին խորհրդական. Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, թե ինչ է կատարվում երկրում
«Նիկոլ Փաշինյանը գլուխ է գովում, որ հունվարի 1-6-ը օդային ճանապարհով Հայաստան է եկել 20% ավել մարդ, քան անցած տարի։ Սա տիպիկ օրինակ է, թե...
Աղբյուր` Panorama.am
11:08
Հրդեհի գոտում գտնվող Գլենդելում օդն ավելի մաքուր է քան Երևանում. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է այս պահին հրդեհի գոտում...
Աղբյուր` Panorama.am
11:08
WTA-250. Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել պայքարից
Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակչում աշխարհի 44-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը զիջել է աշխարհի 67-րդ ռակետ, ամերիկացի Մակարտնի Կեսլլերին:
Աղբյուր` Panorama.am
11:02
ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները
Դրանց խախտումը կառաջացնի տուգանքի նշանակում
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքական մուրացկանությամբ խաղաղության չեն հասնում. Շարմազանով
«Ուղիղ 2 տարի առաջ,2023-ի հունվարի 10–ին Ալիեւն ասել է,որ «Մինսկի խմբի համաձայն Քելբաջարի ու Լաչինի շրջանները մնալու էին...
Աղբյուր` Panorama.am
10:35
«Ուրարտու»-ի կիսապաշտպանները հեռացել են ակումբից
Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և ֆուտբոլիստներ Անդրեյ Կրավչուկը և Լուքման Գիլմորն երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագրերը։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Բոլոր տվյալները հուշում են, որ Ալիևի և Փաշինյանի ելույթները համաձայնեցված էին. Արմեն Այվազյան
«Այնինչ, Ալիևն առաջիկայում չի համարձակվելու դիմել նոր պատերազմի Հայաստանի դեմ, որովհետև վախենալու է Իրանի ռազմական միջամտությունից, որի հետևանքներն իր համար կարող են մահացու լինել»։
Աղբյուր` Panorama.am
10:14
Անցնող տարին ամենաշոգն է եղել Արդյունաբերական դարաշրջանի ողջ պատմության մեջ
Անցած՝ 2024 թվականը, 1850 թվականից ի վեր ամենաշոգն է եղել։ Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Եվրոպական հեռահար զոնդավորման և...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լեհաստանում զբոսաշրջիկները «հավատացել» են ChatGPT-ին և արգելափակվել լեռներում
Լեհաստանում զբոսաշրջիկները մոլորվել են լեռներում՝ ChatGPT նեյրոնային ցանցի առաջարկած երթուղին հետևելուց հետո: Tatrzanski-ի հաղորդմամբ, մի...
Աղբյուր` Panorama.am
09:50
Առանց այն էլ միայնակ, «մերկ», անկյունում քշված Հայաստանի համար սա նոր սպառնալիքներ է բերելու. Աբրահամյան
«Ադրբեջանի տարածքային պահանջների ու պատերազմի սպառնալիքներին ի պատասխան, ՀՀ կառավարությունը հաստատեց ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց ԱԺ»
Աղբյուր` Panorama.am
09:31
Ձեզ հետ ենք, սիրելի եղբայրներ…Բագրատ Սրբազան
Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերեվարված հայրենակիցների «դատավարություններից» առաջ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
09:30
Լոս Անջելեսում հրդեհի զոհերի թիվը հասավ 8-ի
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է ութի։ Նոր տվյալները հրպարակել է CNN-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}