Ռուսաստանում անոմալ տաք եղանակի պատճառով արջերն արթնացել են
Անոմալ տաք ձմռան պատճառով Օմսկի շրջանի Բոլշերչենսկի կենդանաբանական այգում, որը գտնվում է Մոսկվայից 2,700 կմ դեպի արևելք, ձյունը հալվել է, ինչն էլ ձմռան քնից արթնացրել է շագանակագույն արջերին։
«Նրանք, հավանաբար, որոշեցին, որ գարունը եկել է», - ասում է կենդանաբանական այգու խոսնակ Նատալյա Բոլոտովան: Այս մասին հայտնում է The Washington Post- ը:
Արթնացած արջերի մեծ մասը սնունդ են կերել և նորից քնել, բայց հիմալայան արջ Դաշան միայն կարողացել է քնել օրեր անց՝ դեկտեմբերի 26-ին:
Անորմալ տաք ձմռան խնդիրն այնքան հրատապ է, որ այն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին տարեվերջյան մամուլի ասուլիսում ուղղված առաջին հարցն էր։