Ռուստամ Բադասյան. Այդ մասով ՍԴ դատավորն անձեռնմխելիություն չունի
Որևէ անձ չունի երաշխիք, որ հետապնդման չի ենթարկվելու քրեական դատավարությամբ սահմանված կարգով: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին:
«Նայեք, թե մեր երկրում քանի ներկա և նախկին պաշտոնատար անձ կա, որոնց մասով իրականացվում է քրեական հետապնդում։ Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե դա ինչ զուգահեռներ տանելու հնարավորություն կընձեռնի որոշ անձանց, ինչ կլինի, բնականաբար, քրեական գործերը պետք է քննվեն արդյունավետությամբ»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրելու հարցում ՍԴ թույլտվությանը, Բադասյանն ասաց, որ, որքան տեղյակ է, գործը չի վերաբերում դատավորի կարգավիճակից բխող գործողություններին, այլ վերաբերում է Հրայր Թովմասյանի՝ նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ ենթադրյալ չարաշահումներին և քրեական հետապնդման մասով ՍԴ-ի թույլտվությունը չի պահանջվում, այդ մասով ՍԴ դատավորն անձեռնմխելիություն չունի:
Խոսելով ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքից, նա նշեց, որ ՍԴ ճգնաժամի հաղթահարման մասով ներկայացվել է կամավոր վաղ կենսաթոշակի գնալու ինստիտուտը, նաև դատաիրավական ռազմավարության և գործունեության ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք վերաբերում են ողջ դատական, իրավապահ համակարգին:
«Բոլոր բարեվարքության գործիքները, որքանով վերաբերելի են լինելու դատական համակարգին, նույնչափով վերաբերվելու է իրավապահ համակարգին: Բոլոր մեխանիզմները ներդրվելու են, որպեսզի ունենանք անկախ դատական համակարգ»,- ասաց նախարարը:
Ռ. Բադասյանի խոսքով, իրենց մեղադրում են դատավորների վրա ճնշում գործադրելու մեջ, սակայն որևէ մեկ փաստ հրապարակված չէ:
«Անընդհատ շեշտում են, որ անպարկեշտ առաջարկ է, որպեսզի այն անձը, որը կարող է կամավոր իրեն մեկնված ձեռքը սեղմել, հեռանալ, բարոյական ճնշում զգա: Բազմիցս ասել ենք, որ վաղ կենսաթոշակը ՍԴ ճգնաժամի քաղաքակիրթ լուծման ճանապարհն է, մենք առաջարկել ենք այդ ճանապարհը, հույս ունենք նման ճնշումների չեն ենթարկվի այն անձիք, ովքեր պոտենցիալ կարող են կամավոր վաղ կենսաթոշակի համար դիմել: Հրայր Թովմասյանը ճնշում է գործադրում դատավորների նկատմամբ։ Մենք որևէ մեկին չենք ստիպելու, որ դիմի վաղ կենսաթոշակի, բայց նման արտահայտությունները, հայտարարություններ, ես ասում եմ, թե ինչ շրջանակներում է տեղավորվում։ Մենք պետք է ունենանք ՍԴ, որն անկախ է ոչ միայն գործադիր, օրենսդիր իշխանությունից, այլև՝ որևէ շրջանակի ազդեցությունից, ՍԴ, որը ոչ թե ընդդիմություն է, այլ Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը երբեք չի կարող երկրում լինել ընդդիմություն»,- ասաց արդարադատության նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Հարությունյանը փոքրիկ հույս ունի, որ գլխավոր դատախազը չի դառնա հանցակից
- Էլինար Վարդանյան. Մեր երկրում անկախ մարմին այլևս անթույլատրելի է
- Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
- Ռուբեն Մելիքյան. Լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու Թովմասյանին առաջադրված մեղադրանքին
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
- Արևիկ Պետրոսյան. ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք որոշումներ կայացնել
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք
- Դատավորների՝ վաղ կենսաթոշակի գնալու օրենքի նախագիծը ընդունվեց
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան