Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրում Ամանորը կդիմավորեն լուսավորված փողոցներով
Տավուշի մարզի սահմանապահ գյուղերից մեկում՝ Ներքին Կարմիրաղբյուրում, նախատոնական տրամադրություն է՝ պատրաստվում են Ամանորին: Մութ ու անհրապույր փողոցների գոյությանը վաղուց համակերպված բնակիչները ոգևորված են. լուծվել է երկար տարիների խնդիր: Լուսավորվել են դեպի սահման, հիմնական նշանակության կառույցներ տանող և կենտրոնական մի քանի փողոցներ: Թեև գյուղը լուսավորվել է մասնակի, բայց արդեն իսկ փոխվել է սահմանին ապրող մարդու վստահությունը. ինքն անտեսված չէ, գիշերային ժամերին փողոցում գտնվելն էլ առավել ապահով է:
«Մեր գյուղից մինչև Ադրբեջանի հետ սահման հեռավորությունն ուղիղ գծով 700մ է: Շատ երկար տարիներ լուսավորության խնդիր ենք ունեցել: Այն փաստը, որ մարդիկ այսուհետ կարող են գիշերվա ժամերին հանգիստ քայլել՝ ոգևորիչ է: Դա կարևոր է և հոգեվիճակ է փոխում: Լուսավորված փողոցներով մենք նաև ուղերձ ենք հղում հակառակորդին. գյուղը կա, շենանում է ու պիտի զարգանա»,-ասել է վարչական տարածքի ղեկավար Լևոն Առաքելյանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից տեղեկանում են, որ Ներքին Կարմիրաղբյուրում շինարարական աշխատանքները լայն թափով մեկնարկել են աշնանը: Համակարգի տեղակայմանն աջակցել են ենթակառուցվածքների և էկո-գյուղերի ցանցի զարգացումը թիրախավորած գործընկերները՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Որոշակի ներդրում է ունեցել նաև համայնքը: Արդյունքում, տեղակայվել է 48 LED լուսարձակ՝ լուսավորելով շուրջ 1800մ երկարությամբ տարածք: Մասնավորապես՝ գյուղի մուտքից դեպի սահման տանող հիմնական փողոցը, կենտրոնական մյուս փողոցները և դեպի վարչական շենք ու մանկապարտեզ տանող փողոցները:
«Ցանկացած խնդիր կարելի է լուծել, երբ կա ցանկություն: Դրանում համոզվել ենք և՛ մենք, և՛ մարզերի բնակիչները: Ընթացիկ տարում, մեր թիրախում եղել են հեռավոր և հատկապես սահմանամերձ գյուղերը: Փողոցների լուսավորություն և առհասարակ՝ մարզերում իրականացվող ցանկացած ծրագրով ոգևորված ենք բոլորս: Դա շատ կարևոր է. լավատեսությունը, երազելու կարողությունը և հույսն առաջ մղող ուժ են: Թող երազելու և երազանքն իրականացնելու կամքը երբեք չլքի ձեզ: Մենք ձեզ հետ ենք: Առիթից օգտվելով, շնորհավորում եմ բոլորիդ՝ գալիք տոների կապակցությամբ», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Նախորդ ամանորին Ներքին Կարմիրաղբյուրի վարչական կենտրոնը լուսավորվել է ընդամենը տասն օր: Այդ ամենն արդեն անցյալում է. գյուղում այլևս մութ գիշերներ չեն լինի: Ոչ արդյունավետ ու ծախսատար հին լուսատուների կարիք այլևս չի լինի, իսկ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, կսպառեն 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և կծառայեն կրկնակի արդյունավետությամբ:
Հարակից հրապարակումներ`
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի
- ՎիվաՍել-ՄՏՍ. Սահմանապահ Բերդավանում ավելացել է գիշերային անվտանգ անցուդարձի հնարավորությունը
- Ամանորյա անակնկալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «X», «Y», «Z» սակագնային պլանների բաժանորդների համար
- «Վիրտուալ իրականություն» հասկացության հեղինակ Տակեո Կանադեն ՎիվաՍել-ՄՏՍ-ում հանդիպել է ՏՀՏ հայաստանյան համայնքի ներկայացուցիչների հետ
- ՎիվաՍել-ՄՏՍ. Հարմարավետ տուն՝ 12 տարի վագոն-տնակում ապրելուց հետո
- ՎիվաՍել-ՄՏՍ-ը և ՄոբիԴրամ-ը` օնլայն գնումների և «Սև ուրբաթի» կիզակետում
- Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով
- «Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին
- Լքվել է ևս մեկ վագոն-տնակ. ՎիվաՍել-ՄՏՍ
- LED լուսաարձակների տեղակայումը՝ համայնքային բյուջեի տնտեսման միջոց. ՎիվաՍել-ՄՏՍ
- Վարդահովիտում վայրի ծառատեսակներ են տնկվել.ՎիվաՍել-ՄՏՍ
- «Արևորդի» 9-րդ փառատոնը մեկնարկել է՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու «Վորլդ Վիժն Հայաստանի» աջակցությամբ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ի նորաբաց սպասարկման կենտրոնում ամփոփվել են «Իմ Մարտունի» մրցույթի արդյունքները
- Պառավաքարում ևս մեկ տան խնդիր կլուծվի. ՎիվաՍել-ՄՏՍ
- Ուրախ շաբաթ ՎիվաՍել-ՄՏՍ-ում. «Honor», «Huawei», «Samsung», «Apple», «Xiaomi» և այլ սմարթֆոններ՝ զեղչված գներով
- Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն. ՎիվաՍել-ՄՏՍ
- ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Սինոփսիս Արմենիան» աջակցում են ուսանողների կիրառական հմտությունների խորացման գործու