Իրավունք 22:25 27/12/2019 Հայաստան

Փաստաբաններ. Հ. Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնողներին՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմը արել է հայտարարություն, որտեղ ասված է.

«Այսօր ՀՀ գլխավոր դատախազությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի առնչությամբ հայտարարություն է տարածել, որը պարունակում է Հայաստանի Սահմանադրության և սահմանադրական օրենքի ակնհայտ խախտումներ ու հակաիրավական պնդումներ:

Մասնավորապես՝

1.Նշված հաղորդագրությամբ, դատախազությունը կոպտորեն խախտել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի՝ «Սահմանադրական դատարանի անձեռնմխելիությունը» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները, որի համաձայն՝ քրեական վարույթի շրջանակներում Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ գործողությունները կատարվում են առավելագույնս ապահովելով մինչդատական վարույթի գաղտնիությունը, դատավորի և դատական իշխանության հեղինակության ու անկախության նկատմամբ հարգանքը՝ բացառելով դատավորի գործունեությանը որևէ ուղղակի կամ անուղղակի միջամտություն:

Այսինքն, հանրայնացնելով Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքի բովանդակությունը՝ դատախազությունը ակնհայտորեն և կոպտորեն խախտել է սահմանադրական օրենքի պահանջները՝ ուղղակիորեն միջամտելով Սահմանադրական դատարանի պաշտոնավարող դատավորի գործունեությանը։ Ինչ վերաբերում է հաղորդագրության մեջ Հրայր Թովմասյանին մեղսագրվող փաստական հանգամանքներին և դրանց իսկության վերաբերյալ մեր դիրքորոշմանը, ապա հայտարարում ենք, որ դրանք աղերս չունեն իրականության հետ և որևէ կասկած չունենք, որ ամբողջությամբ հերքվելու են քրեական գործի հետագա քննության արդյունքում։

2. Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի անձեռնմխելիության ծավալի մասով հարկ ենք համարում նշել հետևյալը՝ Համաձայն 2005 թվականի Սահմանադրության 97-րդ հոդվածի 3-րդ մասի, Սահմանադրական դատարանի անդամն օժտված էր ոչ միայն գործառութային, այլև անձնական անձեռնմխելիությամբ: Հետևաբար, մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը Սահմանադրական դատարանի անդամ դարձած անձիք օգտվում են թե՛ գործառութային, թե՛ անձնական անձեռնմխելիությունից: Դա նշանակում է, որ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունը վատթարացնում է դատավորի` որպես մասնավոր անձի իրավական վիճակը, քանի որ մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն անձին վերագրվող արարքներով որպես մեղադրյալ ներգրավելու դեպքում սահմանափակվում է դատավորի` որպես մասնավոր անձի անձնական ազատության հիմնական իրավունքը:

Այսինքն, թեև անձնական և գործառութային անձեռնմխելիությունը վերաբերում է Սահմանադրական դատարանի անդամի կարգավիճակ ունեցող պաշտոնատար անձին` Սահմանադրության և օրենքների փոփոխությունները, հետադարձ ուժով վերացնելով նրա անձնական անձեռնմխելիությունը, վատթարացնում են նրա իրավական վիճակը, ինչը թե 2005 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի, թե գործող` 2015 թվականի փոփոխություններով՝ Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասի, անթույլատրելի է: Այսպիսով, անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի և այլ իրավական ակտերի հետադարձ ուժ տալու արգելքը բացառում է առանց Սահմանադրական դատարանի համաձայնության Սահմանադրական դատարանի դատավորին որպես մեղադրյալ ներգրավել ենթադրյալ այնպիսի արարքների համար, որոնք ենթադրաբար կատարվել են մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և որոնցով նա մինչև 2018 թվականի ապրիլի 9-ն օժտված էր անձնական անձեռնմխելիությամբ։ Նման խախտումը թե՛ իր բնույթով, թե՛ կիրառման հետևանքներով նույնական է պատասխանատվություն սահմանող կամ խստացնող օրենքին հետադարձ ուժ տալու հետ:

3. ՀՀ դատախազությունն իր հայտարարության մեջ նշում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածը, որը սահմանում է քրեական գործով վարույթի ընդհանուր կարգավորումը, մինչդեռ այն որևէ առնչություն չունի Սահմանադրական դատարանի դատավորի կամ անձեռնմխելիությամբ օժտված այլ պաշտոնատար անձի նկատմամբ վարույթի հատուկ կանոնների հետ: Հարկ ենք համարում պարզաբանել, որ Սահմանադրական դատարանի դատավորի անձեռնմխելիության երաշխիքներ ամրագրող հատուկ՝ նյութական-իրավական բնույթի հոդվածը նախատեսված է ՀՀ Սահմանադրությունում, որը գերակա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նկատմամբ: Ուստի եթե ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով համապատասխան բացառություն նախատեսված չէ, դա չի նշանակում, որ այն նախատեսված չէ Սահմանադրությամբ: Իսկ համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատախազությունը պետք է առաջնորդվի Սահմանադրությամբ և սահմանադրական օրենքներով, այլ ոչ թե սովորական օրենքով, եթե վերջինս հակասության մեջ է մտնում Սահմանադրության կամ սահմանադրական օրենքի հետ:

Անթույլատրելի է Սահմանադրության նորմի չկիրառումը հիմնավորել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի որևէ նորմով։

4. Հրայր Թովմասյանի անձնական անձեռնմխելիության երաշխիքը կասկածի տակ դնող անձանց ցանկանում ենք ևս մեկ անգամ բացահայտել Սահմանադրության 73-րդ հոդվածի բովանդակությունը, որը սահմանվել է ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումներում՝
-եթե սահմանափակվում է անձի որևէ իրավունք, ապա որևէ օրենք կամ այլ իրավական ակտ չի կարող ունենալ հետադարձ ուժ կամ կիրառվել հետադարձ ուժով՝ սկսած Սահմանադրությունից՝ վերջացրած ՏԻՄ մարմինների նորմատիվ ակտերով, ինչպես նաև որևէ պետական մարմնի անհատական ակտերով.
-պարոն Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ անդամի անձնական անձեռնմխելիությունը վերաբերում էր նրա կողմից ենթադրաբար մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը կատարված արարքներին, ուստի այդ անձեռնմխելիությունը ոչ միայն ՍԴ անդամի անկախության և անձեռնմխելիության հատուկ երաշխիք էր, այլև նրա՝ որպես մասնավոր անձի անձնական ազատության, տեղաշարժման ազատության և ընդհանուր ազատության երաշխիք.
-պարոն Հրայր Թովմասյանը՝ ստանձնելով ՍԴ անդամի պաշտոնը, արդեն իսկ ունեցել է այդ՝ ավելի մեծ ծավալով երաշխիքը, և դրա ծավալի հետագա կրճատումը Սահմանադրությամբ չի կարող դատախազության կողմից հետադարձ ուժով կիրառվել այնպիսի արարքների նկատմամբ, որոնք, դատախազության կարծիքով, Հ. Թովմասյանը կատարել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը, քանի որ դա ուղղակիորեն անդրադառնում է նրա իրավական վիճակի վրա՝ որպես մասնավոր անձի, և վատթարացնում է այն, ուստի հետադարձ ուժի արգելքի հրամայական պահանջը պետք է պահպանվի անվերապահորեն.
-պարոն Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը վերաբերում է նրան՝ որպես մասնավոր անձի, այլ ոչ թե ՍԴ դատավորի, ուստի ակնհայտորեն նրան նախորդ խմբագրությամբ Սահմանադրությամբ տրամադրված հավելյալ երաշխիքները չեն կարող կրճատվել դատախազության կամայական մեկնաբանությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}