Տարեց տաքսիստին ծեծողը բերման է ենթարկվել
Երևանի Պռոշյան փողոցում, որտեղ վթարից հետո Mercedes G-ի վարորդը ծեծի էր ենթարկել տաքսու տարեց վարորդին, բերման է ենթարկվել:
Դեպքի մասին առաջինն անհազանգել էին «Մի արեք այսպես» ֆեյսբուքյան խմբում, որտեղ մի քանի հազար հայաստանցի օգտատերեր քննարկում, քննադատում ու ահազանգում են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման մասին, տեղադրում դրանց վերաբերյալ տեսանյութեր ու լուսանկարներ։
«Պռոշյանի վրա խփեց տաքսու հետևին ու իջավ քցեց գետին, քացիների տակ։ Վարորդը մոտ 75 տարեկան պապիկ էր»,-գրել էր օգտատերերից մեկն ու հրապարակել Mercedes-ի պետհամարանիշները։
«G class-ի վարորդը ենթարկվել է ասֆալտ օպերացիայի։ Ոչ ոք անպատիժ չի կարող մնալ։ Շնորհակալություն ոստիկանությանը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան