Մահացել է Գալինա Վոլչեկը
Նախօրեին մոսկովյան կլինիկայում կյանքի 86-րդ տարում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի, «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկը:
Ռիա նովոստին հայտնում է, որ նրա հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը կայանալու է դեկտեմբերի 29-ին:
Գալինա Վոլչեկը ծնվել էր 1933 թվականին Մոսկվայում։ 1989 թվականից Մոսկվայի «Современник» թանտրոնի գեղարվեստական ղեկավարն էր։ Նա «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» արժանացել էր ասպետի շքանշանի։ Կարիերայի ընթացքում նա հասցրել է խաղալ բազմաթիվ դերեր: Վոլչեկը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսինն է՝ «Դոն Կիխոտ», «Լիր արքա, «Աշնանային մարաթոն» և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան