ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է նոր #varkvtb ակցիա
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է #varkvtb նոր ակցիա, որի միջոցով հաճախորդը հնարավորություն կստանա զրոյացնել իր վարկի տոկոսադրույքը 1 տարի ժամկետով:
Բանկից հայտնում են, որ ակցիայի ընթացքում, որը կտևի 01.12.2019 - 01.12.2020, վարկ ձևակերպելիս, հաճախորդները կստանան հատուկ ինքնակպչուն պիտակ:
Ակցիային մասնակցելու կանոնները շատ պարզ են, անհրաժեշտ է.
• պիտակը փակցնել ձեր տան/մեքենայի պատուհանին կամ նոութբուքին/հեռախոսին,
• լուսանկարել,
• տեղադրել Ձեր Facebook-յան անձնական էջում,
• Ձեր հրապարակման մեջ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի էջը,
• նշել Ձեր անուն, ազգանուն հայրանունը և անձնագրի վերջին 3 նիշերը,
• նշեք #varkvtb:
Այնուհետև գործը հեշտանում է` հավաքել ամենաշատ թվով հավանումները (like) և կիսումները (share), որը հնարավոր է իրականացնել ընկերների օգնությամբ:
Բանկը իր հերթին, եռամսյակային կտրվածքով` եռամսյակի վերջին օրը 18:30-ին, կհայտարարի ամենաշատ թվով հավանումներ և կիսումներ հավաքած (միասին վերցրած) 3 հաղթող մասնակիցների անունները` ովքեր որպես մրցանակ կստանան իրենց վարկի տոկոսագումարների զրոյացում`1 տարի ժամկետով:
Բացի 3 գլխավոր մրցանակներից` Բանկի տեսանկյունից բոլոր գեղեցիկ և յուրօրինակ հրապարակումներ կատարող մասնակիցները ևս կպարգևատրվեն:
Ուշադրություն ակցիային չեն մասնակցում հրապարակումները, որոնք.
• կատարվել են բիզնես-էջի միջոցով,
• կատարվել են մինչ ակցիայի մեկնարկը,
• գովազդում են այլ ապրանքանիշ,
• հավաքել են կեղծ հավանումներ:
Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի հրապարակումը հավանել և կիսվել 1 անգամ, նաև հնարավոր է հաղթել 1 անգամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկը ցանկանում է #varkvtb ակիցայի մասնակիցներին հաջողություն և սպասում է իր Ֆեյսբուքյան էջում գեղեցիկ և հետաքրքիր հրապարակումների:
Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:
Հարակից հրապարակումներ`
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումների ստացման նոր` առցանց ծառայություն
- ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է բարեգործական տոնավաճառ
- ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփում է «Ամսվա հաջողակ» ակցիայի արդյունքները
- ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հիփոթեքային վարկավորման լավագույն պայմանները` նախնական 3% կանխավճարով
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան