«Հրապարակ». Քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ քաղաքական ուժերից երեքը նախատոնական քեֆ-ուրախությունների մեջ էին։ «Իմ քայլը» հավաքվել է «Լիանա» ռեստորանում, որը պատկանում է ՔՊ-ական պատգամավոր, փարաքարցի Նարեկ Մկրտչյանին։
ՀՀԿ-ն «քաղաքական» աստառ է հաղորդել իր խնջույքին՝ այն անցկացնելով իշխանության թիրախում հայտնված Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ում, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը, որի ղեկավարը մեկ օր առաջ մեզ ասում էր, թե հնարավոր է խնջույքը փոխարինեն այլ ֆորմատով, այնուամենայնիվ, պահպանել է հին ու բարի ավանդույթները և հավաքվել «Վենեցիա» ռեստորանում։
Դե, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նախագահականում ամանորյա ընդունելություն է կազմակերպել գործարարների համար, որտեղ բազում հին դեմքեր են եղել։ Ներկա է գտնվել նաև Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում