Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Ալմաթիի օդանավակայանից դեպի Նուր Սուլթան թռիչք իրականացնող Bek Air ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից հետո կորցրել է բարձրությունը, հարվածել բետոնե պատնշին ու բախվել երկհարկ շինությանը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, վերջին տվյալներով, զոհվել է 15 մարդ: 66 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, 55-ը հոսպիտալացվել է, 12-ը գտնում են ծանր վիճակում:
ՆԳՆ նախարարության տվյալներով, 7 զոհվածի ինքությունը պարզվել է:
Դեպքի վայրում աշխատում է 976 մարդ, 70 միավոր տեխնիկա, շտապօգնության 33 խումբ: Աշխատում են օպերատիվ-քննչական խումբ, տարածքը շրջափակված է: