Գյումրիում միայնակ 18 տարեցների բնակարաններ են հանձնվել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում ներկա է գտնվել սոցիալական բնակարանների հանձնման արարողությանը:
Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ նորակառույց շենքում առկա 18 բնակարանները հանձնվել են միայնակ տարեցներին, որոնք մինչև այժմ բնակվում էին տնակներում:
Սոցիալական բնակարանները կառուցվել են «Առդա» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել հիմնադրամին իրականացվող ծրագրի և այն շարունակական դարձնելու համար:
Նիկոլ Փաշինյանը շրջել է բնակարաններով և շահառուներին շնորհավորել բնակարանամուտի և Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: