Դատախազությանը հանձնվեց ԶԼՄ ներկայացուցիչների երաշխավորությունը Արմեն Թավադյանին կալանքից ազատելու վերաբերյալ (լրացված)
17:40
Ակցիայի մասնակիցներից Գագիկ Բաղդասարյանը դուրս գալով դատախազությունից՝ ասաց. «Մենք հանդիպեցինք գլխավոր դատախազի խորհրդական պարոն Բաղդասարյանի հետ, մեր մտավախությունները բացատրեցինք: Պատասխանն այդքան էլ հուսադրող չէր: Խնդրեցինք պարոն Բաղդասարյանը զեկուցի գլխավոր դատախազին, ներկայացնի մեր պահանջները և երաշխավորողների մտահոգությունները, որ Հայաստանում ճնշումներ են գործադրվում Հայաստանի քաղաքացիների, ԶԼՄ ներկայացուցիչների նկատմամբ, ընդհանրապես այս իրավախայտառակության վերաբերյալ:
Խոստացավ վաղը մինչև ժամը 12-ը մեզ տեղյակ պահի որոշման մասին: Պնդեցինք, որ ուզում ենք հանդիպել գործը վերահսկող դատախազի հետ, ում վարույթում գտնվում է այս գործը: Կարծում ենք՝ այս գործը ընթանում է «Մարտի 1»-ի գործի հետ կապված: Կհադիպենք վաղն այստեղ ժամը 12-ին»:
17:20
ՀՀ գլխավոր դատախազության մոտ ի աջակցություն Հինգերորդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանի տեղի է ունենում բողոքի ակցիա: Մասնակցիները նշում են, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների, մասնավորապես Արմեն Թավադյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, նրա կալանքն ապօրինի է:
«Փորձում ենք դատախազին սթափեցան կոչ անել, որ հասկանա՝ արդեն իսկ պետք է գործի օրենքով, ոչ թե իշխանությունների կարգադրություններով: Միանշանակ չենք լռելու, չենք նստելու, չեն կարողանալու լռեցնել մամուլը, սա ոտնձգություն է ազատ մամուլի նկատմամբ»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի երեք մասնակցի թույլ տվեցին մտնել դատախազություն՝ դատախազության ներկայացուցչի հետ հանդիպման:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 26-ին դատարանը որոշում է կայացրել կալանավորել Արմեն Թավադյանին: ԶԼՄ մի շարք ներկայացուցիչներ հանդես են եկել նախաձեռնությամբ՝ ստորագրահավաք խափանման միջոցը փոխելու համար:
Ա. Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը լրագրողներին հայտնեց, որ դատախազությանն է հանձնելու քրեադատավարական փաստաթուղթ, որով միջնորդում են՝ կից ներկայացնելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ 13 անձ, անձնական երաշխավորությունը պարոն Թավադյանի խափանման միջոցը օր առաջ փոփոխելու և կալանքից ազատելու վերաբերյալ:
«Միջնորդությունները, որոնք ներկայացվում են վարույթ իրականացնող մարմինին, պետք է քննվեն և պատասխանեն անմիջապես՝ առաջին իսկ հնարավորության դեպքում: Գիտենք, որ դեկտեմբերի 30-ը աշխատանքային օր է, ակնկալում ենք այդ օրը ստանալ պատասխան»,- ասաց փաստաբանը:
Հարցին՝ կարո՞ղ է ԶԼՄ ներկայացուցիչների երաշխավորությունը Ա. Թավադյանի կալանքը փոխելու համար հիմք հանդիսանալ, Հ. Խուդոյանն ասաց. «Նկատի ունենալով, որ պարոն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն ակնհայտ անհամաչափ է այն նպատակին, որ պետությունն իրավաչափորեն կարող է հետապնդել, այսինքն կալանքն ակնհայտ ապօրինի է, այո, կարող է հիմք հանդիսանալ: Նշված անձիք հայտնի անձիք են, ներկայացնում են խմբագրությունները, լրատվական միջոցների ղեկավար անձիք են, որոնց դերն ու հեղինակությունը, կարծում եմ, չպետք է կասկածի տա դրվի»:
Ա. Թավադյանին կասկածում են տուժողի կամ վկայի նկատմամբ ճնշում գործադրելու՝ կաշառելու, հարկադրելու եղանակով սուտ ցուցմունք տալուն պարտադրելու մեջ:
Հարակից հրապարակումներ`
- «5-րդ ալիք». Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումը համարում ենք լրատվամիջոցի գործունեությունը խոչընդոտելու փորձ
- «Հրապարակ». Արմեն Թավադյանը հնարավորություն չի ունենա իր ընտանիքի հետ Նոր տարին նշելու
- Դատարանը բավարարեց Արմեն Թավադյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ միջնորդությունը
- Հովհաննես Խուդոյան. Թավադյանին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը իրավաբանության հետ կապ չունի
- Հովհաննես Խուդոյան. Բողոքարկել ենք Թավադյանին ձերբակալելու որոշումը
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
- Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին