Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից մինչև դեկտեմբերի 31-ը կաշխատի շուրջօրյա
Գյումրու ավտոմաքսատան պատասխանատուները մաքսատուն այցելած վարչապետին տեղեկացրել են, որ մաքսային ձևակերպումներ իրականացվել են նույնիսկ մինչև ժամը 23.00-ն, ընդ որում, մինչև դեկտեմբերի 23-ն աշխատանքները կազմակերպվել և ընթացել են բնականոն հունով:
Վերջին օրերին, սակայն պայմանավորված մեքենաների ներկրման աննախադեպ հոսքով՝ առաջացել են մեծ հերթեր:
Հենց Գյումրիում վարչապետը հանձնարարել է ավտոմաքսատան աշխատանքները կազմակերպել շուրջօրյա:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, վարչապետի հանձնարարությամբ՝ ՊԵկ նախագահի հրամանով որոշում է կայացվել, որ Գյումրիի ավտոմաքսատունն այսօրվանից կաշխատի շուրջօրյա ռեժիմով՝ մինչև դեկտեմբերի 31-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի