Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը ռազմական օգնություն է խնդրել Թուրքիայից
Տրիպոլիի Ազգային համաձայնության կառավարությունը Անկարայից ռազմական օգնություն է խնդրել: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպասում է Լիբիա զորքեր ուղարկելու խորհրդարանի թույլտվությանը: Այս մասին գրում է euronews-ը։
Անկարան պատրաստվում է Լիբիայում ռազմական գործողություն իրականացնել՝ Մոսկվայի կողմից երկխոսության կոչերի ֆոնին: Ազգային համաձայնության կառավարությունը պաշտոնապես հարցում է ուղարկել Թուրքիային, իսկ Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանը խոստանում է խորհրդարանի հետ համակարգել արտասահմանում զինված ուժերի օգտագործումը։
«Լիբիա զորքեր ուղարկելու մասին այս օրինագիծը հիմնված է պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության երկկողմ հուշագրի վրա: Սա կլինի մեր առաջին քայլը՝ խորհրդարանի աշխատանքի վերսկսումից հետո: Այս թույլտվությամբ մենք կկարողանանք ավելի արդյունավետորեն աջակցել Լիբիայի օրինական կառավարությանը»,-ասել է Էրդողանը։
Նշվում է, որ Լիբիայում շարունակվում է պատերազմը Ազգային համաձայնության կառավարության ուժերի և Լիբիական ազգային բանակի՝ Խալիֆա Հաֆթարի զորքերի միջև, որը պաշտպանում է Արևելյան կառավարությանը՝ տեղակայված Տոբրուկում: Հաֆթարին աջակցության մասին հայտարարում է նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին:
Մոսկվան կոչ է անում ամեն ինչ անել, որպեսզի հակամարտող կողմերի միջև երկխոսություն հաստատվի: Կրեմլն ասում է, որ «Լիբիայի՝ որպես պետություն ոչնչացման» պատճառով, դրա տարածքը դարձել է վարձկանների և ահաբեկիչների ապաստան: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցի ընթացքում խաղաղ կարգավորման կարևորությունն ընդգծել է Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան