Ռուբեն Մելիքյան. Լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու Թովմասյանին առաջադրված մեղադրանքին
Հրայր Թովմասյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելուց հետո շատ հստակ է դառնում այս ամբողջ պրոցեսը։ Նման համոզմունք հայտնեց «Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով մասնակցում է Սահմանադրական դատարանի շենքի դիմաց անկացվող ակցիային։
«ՍԴ նախագահին մեղադրանք առաջադրել այսպես՝ կամավորության մասին այդքան փողահարված օրենքից հետո... եթե որևէ մեկը կարծում է, որ այդ օրենքի ստորագրումը, այս ողջ գործընթացները, Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելը պատճառական կապի մեջ չեն, դժվար է տրամաբանական համարել այդ մոտեցումը, և դժվար է համարել, որ դա գոյության իրավունք ունեցող մոտեցում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, Թովմասյանին մեղադրանքի առաջադրման հարցով մի շարք իրավաբանական հարցեր կան՝ կապված ֆունկցիոնալ և ընդհանուր անձեռնմխելիության հետ։
«Այս պահին այս հարցերը մի կողմ թողնենք, և խոսենք այն մասին, որ իշխող քաղաքական ուժը փաստորեն կանգ չառավ այս քայլի առջև։ Իսկ թե ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետությունում մեղադրանք, վերջին շրջանում մենք բազմաթիվ նման օրինականեր ունենք։ Մենք լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու այդ մեղադրանքին»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ քննչական մարմինները պետք է հիմնավորեն, թե ինչո՞ւ հենց այսօր մեղադրանք առաջադրելու անհրաժեշտություն առաջացավ։
Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունից հաստատեցին տարածված տեղեկությունները՝ Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Արմեն Սարգսյանը դարձավ այդ բռնաճնշումներին նոր զարկ տվող գործիչ
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
- Արևիկ Պետրոսյան. ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք որոշումներ կայացնել
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան