Արևիկ Պետրոսյան. ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք որոշումներ կայացնել
«Սահմանադրական դատարանում ստեղծված «ճգնաժամ» ձևակերպման վերաբերյալ ներկայացրել եմ իմ դիտարկումները։ Սահմանդրական դատարանում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք նիստեր անցկացնել, եթե մենք չկարողանայինք որոշումներ կայացնել, եթե մեր անգործության հետևանքով պետական իշխանության այլ մարմինների համար ստեղծեինք խնդիրներ՝ իրենց լիազորությունները բնականոն ձևով չիրականացնելու համար»,-ՍԴ դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը, ով իջել էր հանդիպելու ակցիայի մասնակիցների հետ։
Նա պնդեց՝ Սահմանադրական դատարանն առ այսօր բնականոն աշխատել է՝ որևէ խնդիր չունենալով։
«Որևէ նիստի քվորման, իրավազորության հետ կապված, որոշման կայացման հետ կապված խնդիր չենք ունեցել։ Կայացրել ենք մեր որոշումները բարձր պետականության զգացումով, պետական ինստիտուտների նկատմամաբ փոխադարձ հարգալից մթոնոլորտում, իրականացրել ենք մեր սահմանդրական առաքելությունը»,-ընդգծեց Ա. Պետրոսյանը։
Ի՞նչ գնահատական կտա ՍԴ դատավորը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շրջապատի նկատմամբ քրեական հետապնդումներին հարցին ի պատասխան ՍԴ դատավորն ասաց՝ իր գնահատականը կլինի միայն և բացառապես իրավական։
«Երբ մենք կունենանք նաև այսօրվա գործողությունների հետ կապված պաշտոնական հաղորդագրություն, դրա վերաբերյալ կարտահայտենք մեր կարծիքը։ Մնացած դիտարկումները այս հարցի վերաբերյալ կարող են իրավականից դուրս լինել, որի գնահատականը ես տալ չեմ կարող՝ որպես ՍԴ դատավոր»,-ասաց նա՝ ավելացնելով, որ ընթացող գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն չունի։
Հարցին, ճի՞շտ են տեղեկությունները, որ ՍԴ նախագահին մեղադրանք է առաջադրվել, Ա. Պետրոսյանը նկատեց՝ հարցի հասցեատերն ինքը չէ։ Ասաց, երբ լինի պաշտոնական հաղորդագրությունն այդ գործողությունների մասին, դրան կհետևի նաև պաշտոնական պատասխանը։
Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանի հետ շփումներին, ապա Արևիկ Պետրոսյանն ասաց, նրան ընդամենը տեսնում է շենքի միջանցքում։
«Աշխատանքային նիստերին ինքը չի մասնակցում, աշխատակարգային նիստերին չի մասնակցում, ես տեղյակ չեմ՝ ինքը Սահմանադրական դատարանի շենքո՞ւմ է, թե՞ ոչ այս պահին»,-ասաց ՍԴ դատավորը։
Նրա խոսքով, ինք ու գործընկերներն ունեցել են պատրաստակամություն լսելու Վահե Գրիգորյանին, ով ավելի վաղ ԱԺ ամբիոնից հայտարարել էր, թե պատրաստ է ՍԴ բոլոր դատավորների հետ իր նկատառումներն ու դիտարկումները կիսել։
«Օրինակ իմ պարագայում, նա նման նախաձեռնություն չի ունեցել։ Թե ինչո՞ւ, չգիտեմ, կարող եք հարցնել իրեն»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին