Էլինար Վարդանյան. Մեր երկրում անկախ մարմին այլևս անթույլատրելի է
«ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքը, իմ գնահատմամբ, իրավագիտության տեսակետից աբսուրդ է»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Այլընտրանքային նախագծեր խումբ» նախաձեռնության անդամ Էլինար Վարդանյանը:
Նա նշեց, որ Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր և նախագահ է ընտրվել սահմանադրական նախորդ կարգավորումներով, որը նախատեսում էր ոչ միայն ֆունկցիոնալ, այլ ընդհանրապես անձեռնմխելիություն, այս պարագայում մեղադրանք առաջադրելը սահմանադրական նորմերի խախտում էր:
«Պետք է առաջանորդվել այն կարգավորումներով, որոնցով այդ պահին ընտրվել է Հրայր Թովմասյանը ՍԴ դատավոր և նախագահ: Ընդհանրապես, սա խայտառակ մոտեցում է, խոսում է այն մասին, որ մեր երկրում անկախ մարմին լինելն այլևս անթույլատրելի է, ցանկացած մարմին պետք է կայացնի իշխանությունների համար հաճո որոշումներ, հակառակ պարագայում կարելի է կիրառել օրինական կաշառք, նրանց նկատմամբ իրականացնել բացահայտ ճնշումներ, իրականացնել քրեական հետապնդում: Այդ դեպքում ո՞ւր մնացին անկախության երաշխիքները, ո՞ւր մնացին իշխանությունների հակակշռման սկզբունքները»,- ասաց Է.Վարդանյանը:
Սահմանադրագետ Գոհար Մելոյանը նշեց, որ Հրայր Թովմասյանին հարցաքննելու հետ կապված խնդիր չկար, պահպանվել էին օրենքով սահմանված կարգավորումները, սակայն մեղադրանք առաջադրելու հետ կապված ունեն անձեռնմխելիության հետ կապված խնդիր: Նա նույնպես ընդգծեց, որ Հրայր Թովմասյանի նկատմամբ տարածվում է ոչ միայն գործառութային անձեռնմխելիություն, այլ ընդհանրական, որովհետև նա նշանակվել է ՍԴ անդամ նախկին կարգավորումների համաձայն, երբ ՍԴ անդմաների վրա տարածվում էր ամբողջական գործառութային անձեռնմխելիության խնդիրը:
«Այստեղ արդեն իրավական մեկնաբանության խնդիր է. հնարավոր է մեկնաբանել՝ մինչև 2018 թվականի կատարած իր գործողությունների դեպքում տարածվում է նախկին Սահմանադրության կարգավորումները, երբ ամբողջական անձեռնմխելիություն էր, 2018 թվականից հետո կատարված գործողությունների դեպքում հնարավոր է այնպիսի մեկնաբանություն տալ, որ տարածվի գործառութային անձեռնմխելիություն: Սակայն այն, որ առկա է անձեռնմխելիություն, անժխտելի է: Այս դեպքում շատ մտահոգիչ է իրականացվող գործողությունների տրամաբանությունը»,- ասաց Գ. Մելոյանը:
Հիշեցնենք, որ ՍԴ դիմաց տեղի ունեցող ակցիային մասնակցում են իրավաբաններ, քաղաքական գործիչներ, քաղաքագետներ, քաղաքացիներ։ Սրան նախորդել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի ստորագրումը։ Օրենքի ստորագրումից անմիջապես հետո տեղեկություններ տարածվեցին, որ ՀՔԾ քննիչն ու ԱԱԾ աշխատակիցներն այցելել են Սահմանդրական դատարան, այսօր հարցաքննվում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
- Ռուբեն Մելիքյան. Լուրջ հիմքեր ունենք լուրջ կասկածամտությամբ վերաբերվելու Թովմասյանին առաջադրված մեղադրանքին
- Քաղաքագետ. Արմեն Սարգսյանը դարձավ այդ բռնաճնշումներին նոր զարկ տվող գործիչ
- ՀՔԾ-ն հաստատեց. Հրայր Թովմասյանին մեղադրանք են առաջադրել
- Արևիկ Պետրոսյան. ՍԴ-ում ճգնաժամ կարող էր լինել, եթե մենք չկարողանայինք որոշումներ կայացնել
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
- Արսեն Բաբայան. Իշխանությունը ցույց է տալիս, որ ՍԴ դատավորների նկատմամբ գործողությունները լինելու են ավելի խիստ ու անօրինական
- Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան