Արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է. Տ.Խաչիկյան
Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, նշելով .«Վերջին շրջանի մի շարք աղմկահարույց օրինագծերի, նախաձեռնությունների բովանդակային վերլուծությամբ աներկբա կարելի է փաստել, որ արդարադատության ոլորտի քաղաքականությունը երկրում ձախողվում է:
Մասնագիտական տեսակետից անթույլատրելի գործիքակազմով, հակագիտական մեթոդաբանությամբ ընտրվում են լուծումներ, նախագծվում օրինագծեր, որոնք «լուրջ հայտ» են ներկայացնում հավակնելու «ԵՐԲևԷ ԱՄԵՆԱՎԱՏԻ» կոչմանը:
Արդյունքում առկա դանդաղկոտության, ոչ ձեռնհասության, «Ես դա կարող եմ»-ի ինքնախաբեության հետևանքով տուժում են կոռուպցիայի դեմ իրական պայքարի առաջմղման, հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման գործընթացը և Վարչապետի նախանշած ռազմավարական այլ առաջնահերթությունները»: