Ո՞ր խախտումների դեպքում վարորդները կզրկվեն վարորդական իրավունքից
Հաջորդ տարվա հունվարի 1-ից տուգանային միավորներ կիրառվելու են միայն տեսանկարահանման ու լուսանկարահանման համակարգով արձանագրված խախտումների դեպքում։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը՝ ներկայացնելով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգը:
«Ճանապարհային ոստիկանների կողմից արձանագրված իրավախախտումների պարագայում միայն տուգանային միավորների մասով օրենքն ուժի մեջ է մտնելու 2020 թվականի սեպտեմբերի 1-ից»,-հստակեցրեց Չիլինգարյանը։
Կան խախտումներ, որոնց պարագայում նախկինում նախատեսված էր տուգանք, սակայն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կլինի տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից զրկում։
«Այդ խախտումներից են առանց համապատասխան թույլտվության տրանսպորտային միջոցների վրա կարմիր կամ կապույտ լուսային առկայծող փարոսիկներ կամ հատուկ ձայնային ազդանշաներ արձակող սարքերի տեղադրումը։ Խոսքը վերաբերում է ոստիկանության, շտապ օգնության, փրկարար ծառայության մեքենաների վրա եղած առկածող փարոսիկներին»,-ասաց ՃՈ պետի տեղակալն ու հիշեցրեց, վարորդական իրավունքից կզրկվեն նաև նրանք, ովքեր կվարեն այդ մեքենաների նմանությամբ գծանշված տրանսպորտային միջոցներ։
Եթե նախկինում այդ խախտումների համար նախատեսված էր տուգանք 100 հազար դրամի չափով, ապա այժմ մեկ տարով վարոդական իրավունքից զրկում, կառգրավվեն նաև այդ փարոսիկներն ու ազդանշանային համակարգերը։
Նույն ձևով կպատժվեն նաև առանց հաշվառված, կեղծ պետահամարանիշով տրանսպորտային միջոց վարողները։ Համեմատության համար հիշեցնենք, նախկինում նախատեսված էր տուգանք 200 հազար դրամի չափով։
Մեկ տարով վարորդական իրավունքից կզրկվեն հասարակական տրանսպորտի համար նախատեսված դեղին պետահամարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում, նախկին տուգանքը 100 հազար դրամ էր։
200 հազար դրամով տուգանվելու փախորեն այժմ կրկին մեկ տարի ժամկետով վարորդական իրավունքից կզրկվեն այն վարորդները, որոնք չեն ենթարկվի ՃՈ-ի կանգնեցնելու նպատակով բարձրախոսով ազդանշանին կամ էլ ցուցաձողին։
Երթևեկության սահմանված արագությունը 81 և ավլի կմ/ժ-ով գերազանցելու դեպքում էլ նախկինում 500 հազար դրամի տուգանքի փոխարեն, վարողը մեկ տարի մեքենա վարելու իրավունք չունի։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին