Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ նվագախմբային ստեղծագործությունները
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ‚ ձայնագրել է Կոմիտասի բնօրինակ երկու նվագախմբային պիեսները՝ «Հիշողություն» լարային նվագախմբի համար և «Անտառի գիշերը» սիմֆոնիկ նվագախմբի համար: Այս մասին հայտնում են նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ձայնագրությունները կատարվել են Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում։ Նշված ստեղծագործությունները պահվելու են Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի այս նախաձեռնությունը նվիրված է Կոմիտասի 150-ամյա հոբելյանին։
Կոմիտասի՝ նվագախմբի համար գրված բնօրինակ ստեղծագործությունները հանրությանն առաջին անգամ ներկայացվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից այս տարվա դեկտեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված հանդիսության ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան