Դավիթ Խաժակյան. Պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ եմ հրապարակելու
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է.
«Այսօր 15:00 լինելու եմ ՀՔԾ-ում` հրապարակելու պաշտոնեական լիազորությունների անցման և պաշտոնեական կեղծիքի գործով ՆՈՐ փաստաթուղթ, որից հետո կներկայացնեմ այն քննող մարմնին:
Քրեական գործի հարուցման հարցը որոշվելու է սեղմ ժամկետում` տոն օրերի ընթացքում ուստի այս փաստաթղթի հրապարակումը էական ազդեցություն կունենա գործի համար:
Հասկանում եմ, որ տոնական տրամադրություններ են, սակայն չեմ կարող թույլ տալ, որ օրինականության գնացքը կրկին գնա մեր կողքով»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Խաժակյանը հրավիրվել է հատուկ քննչական ծառայություն
- Խաժակյան. Իմ մոտ եղած փաստաթղթերը պարունակում են ուշագրավ տեղեկություններ
- Դավիթ Խաժակյանը կմնա Երևանի ավագանիում
- Դավիթ Խաժակյան. Այսօր հրավիրվեցի ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան