ՔԿ ծառայությունը հանել է Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնային շղթան
Դաշնային քրեակատարողական ծառայության սպաները հանել են Խաչատուրյան քույրերից կրտսերի էլեկտրոնայի շղթան։ Այս մասին «ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է աղջկա փաստաբան Յարոսլավ Պակուլինը։
«Դաշնային քրեակատարողական ծառայությունը Մարիի ոտքից հանել է էլեկտրոնային ձեռնաշղթան»,- նշել է փաստաբանը։
Մյուս քույրերի էլէկտրոնային շղթաները հանվելու են շաբաթ օրը։ Միևնույն ժամանակ, քույրերին դեռևս չի թույլատրվում շփվել միմյանց, գործի վկաների և լրագրողների հետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին