![](https://panorama.am/news_images/740/2217754_1/kaz.thumb.jpg)
Ղազախստանում ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
Ղազախստանի քննիչները քննարկում են Ալմա-Աթայի մերձակայքում «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի կործանման մի քանի վարկած: Այս մասին հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է lenta.ru-ն` հղում տալով ria.ru-ին:
Երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևի խոսքով՝ վթարի պատճառների հավանական վարկածների թվում են համարվում տեխնիկական անսարքությունները, օդաչուների սխալները և անբարենպաստ եղանակային պայմանները:
Վարչության պետը նշել է նաև, որ իրավապահները այժմ ստուգում են ցամաքային և ավիացիոն ծառայությունների աշխատանքը, որոնք ներգրավված են թռիչքների կազմակերպման և անցկացման գործընթացում, ինչպես նաև հարցաքննում են պատասխանատու անձանց և թռիչքի ուղևորներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի առավոտյան «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռը բախվել է բնակելի շենքերին Ալմաթիի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքի ժամանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության հետևանքով: Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ զոհվել է 12, վիրավորվել՝ 49 մարդ:
Հավելենք, որ ինքնաթիռի սև արկղը գաղտնազերծվելու է Մոսկվայում: Այս մասին հայտարարել է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Բերիք Քամալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին
- Դեկտեմբերի 28-ին Ղազախստանում սգո օր է հայտարարվել
Լրահոս
Տեսանյութեր
![Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան](https://panorama.am/video_images/19/54049_1/8.thumb.jpg)
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
![Միրզոյան. Զենք ձեռք բերելը բոլորի սուվերեն իրավունքն է](https://panorama.am/video_images/19/54101_1/f677e5f20bbeaa_677e5f20bbee9.png)
![Գրիպի որ շտամներն են այժմ շրջանառվում Հայաստանում. Ռոմելլա Աբովյան](https://panorama.am/video_images/19/54058_1/f677d117a73ea4_677d117a73ee4.jpg)