Մանկաբույժը ներկայացնում է տոներին երեխաների ճիշտ սնվելու կանոնները
Ամանորին ընդառաջ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը երեխաների անվտանգությունն ապահովելու և նրանց սննդային թունավորումներից և մարսողական համակարգի տարաբնույթ խանգարումներից պաշտպանելու համար խորհուրդ է տալիս խստորեն հետևել երեխայի անվտանգությանը և պահպանել ճիշտ սնվելու կանոնները:
Նա ընդգծում է՝ երեխան պետք է միշտ թարմ սնունդ օգտագործի, օգտվի իր տարիքին համապատասխան սննդակարգից, պահպանի օրվա ռեժիմը:
Մինչև 2 տարեկան երեխային չի կարելի տոնական սեղանից համտեսելու որևէ բան տալ:
Ըստ նրա, պետք է խուսափել.
.քաղցր և գազավորված ըմպելիքներից, պահածոյացված մթերքներից, եփված և ապխտած մսամթերքից (երշիկեղեն, նրբերշիկ, ապուխտ և վետչինա)
. բազմաթիվ սննդատեսակներ իրար խառնելուց, անկանոն օրաբաժնից
.ալերգիկ սննդատեսակներից, եթե երեխան ալերգիկ հակվածություն ունի, այդ թվում ձու, ցիտրուսներ, դեղնանարնջագույն մրգեր և բանջարեղեն, շոկոլադ, ընկուզեղեն։
Ամանորին պետք է ավելի ուշադիր հետևել նաև երեխայի անվտանգությանը, քանի որ զբաղված և հոգսաշատ պահերին պատահարների հավանականությունը մեծանում է։
Բժշկուհու խոսքով, պետք է խուսափել մինչև 5 տարեկան մանկանը այնպիսի սնունդ տալուց, որը կոշտ է և մանրակրկիտ ծամել է պահանջում (ընդեղեն, կոշտ, հում բանջարեղեն, ծամելու ենթակա հաբեր և այլն), քանի որ դրանք կարող են ասպիրացիայի պատճառ դառնալ: Չի կարելի երեխային թույլ տալ ուտելիս վազվզել, ծիծաղել, խոսել կամ քայլել։
Պետք է զգուշանալ երեխային շատ մարդաշատ վայրեր տանելուց, քանի որ տոնական օրերին ավելի մեծ է սեզոնային գրիպի վիրուսով վարակվելու հավանականությունը, որն ավելի ծանր ընթացք ունի, քան այլ վիրուսներով հարուցված հարբուխը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին