Կամչատկայի արևմտյան ափում երկու երկրաշարժ է գրանցվել
Կամչատկայի արևմտյան ափում ՝ Օխոտսկի ծովում երկու երկրաշարժ է գրանցվել։ Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղին:
Ինչպես նշվում է՝ 5.3 բալ ուժգնության առաջին ցնցումը գրանցվել է Կամչատկայի ժամանակով 14.34-ին (Մոսկվայի ժամանակով 05.34-ին) Պալանա քաղաքից 90 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում։
Նույն տարածքում 14 կմ խորության վրա գրացվել է 4.5 բալ ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը: