Մեքենայի պայթյունի հետևանքով Սոմալիում մի քանի տասնյակ մարդ է զոհվել
Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ականապատված մեքենայի պայթյունի հետևանքով մի քանի տասնյակ մարդ է մահացել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով այդ երկրի խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկությունները։
Հստակեցվում է, որ զոհերից 17-ը ոստիկաններ են, 73-ը՝ քաղաքացիական անձինք, 4-ը՝ օտարերկրացիներ։ Վերջինները Թուրքիայից ժամանած ու այդ երկրում աշխատող ինժիներներ են։ Անվտանգության մարմինները չեն բացառում, որ պայթյունի հիմնական թիրախը հենց նրանք են եղել։
Մահացածների թվում նաև ուսանողներ կան։
Խորհրդարանում հայտարարել են, որ տարածաշրջանում գործող ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը դեռ չի ստանձնել պատասխանատվությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան