«Հրապարակ». Հաջորդը Ջերմուկի քաղաքապետն է
«Հրապարակ» թերթը գրում է. «Համայնքապետերի դեմ արշավը կրկին թափ է հավաքել: Եթե նախկինում իշխանությունը համայնքներում մի խումբ «բողոքավորների» էր հանում անցանկալի համայնքապետերի դեմ և ակցիաներով հասնում նրանց հրաժարականին, ապա վերջերս այլ մեթոդներով են աշխատում, հիմնականում՝ քրեաիրավական:
Խոշոր քաղաքների քաղաքապետերի հետ տարածքային կառավարման նախարար Պապիկյանն է «բանակցում»՝ սկզբում «լավով» հասկացնում է, որ նպատակահարմար չեն գտնում իր հետ աշխատել՝ լավ կլինի հեռանա։ Փոքր համայնքների ղեկավարների հետ «աշխատում» են մարզպետները: Նրանք, ովքեր դիմադրում են, հայտնվում են քրեական պատմությունների մեջ: Օրեր առաջ քրեական գործ հարուցվեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի դեմ՝ պաշտոնը չարաշահելու, 75 միլիոն դրամի վնաս հասցնելու փաստով: Իջևանի նախկին քաղաքապետը նույնկերպ հեռացավ: Ըստ լուրերի՝ հաջորդը Ջերմուկի քաղաքապետն է»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում