Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ Ալմաթիի մերձակայքում մարդատար ինքնաթիռի վթարի առնչությամբ: Այս մասին հայտնում են մայր աթոռի տեղեկատվական համակարգից։
«Հայ ժողովրդի անունից Մեր սրտագին ցավակցությունն ենք հայտնում Ձերդ Գերազանցությանը, ողբերգության զոհերի ընտանիքներին և Ղազախստանի եղբայրական ողջ ժողովրդին:
Հայցում ենք Բարձրյալին խաղաղության մեջ հանգչեցնել զոհվածների հոգիները և մխիթարություն պարգևել նրանց հարազատներին ու մտերիմներին», - նշել է Վեհափառ Հայրապետը՝ մաղթելով, որ Ղազախստանի բարեսեր ժողովուրդը զերծ մնա նման ողբերգություններից և ապրի խաղաղ ու անվտանգ կյանքով:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 28-ին Ղազախստանում սգո օր է հայտարարված։ Ալմաթիի օդանավակայանից դեպի Նուր Սուլթան թռիչք իրականացնող Bek Air ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից հետո հարվածել էր բետոնե պատնշին ու բախվել երկհարկ շինությանը։ Ինքնաթիռում եղել են 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամներ։ Զոհվել է 12 մարդ, 53 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից 9-ը երեխաներ։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին
- Դեկտեմբերի 28-ին Ղազախստանում սգո օր է հայտարարվել
- Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին