Հանրային խորհուրդի մի խումբ աշխատակիցներ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել
Հանրային խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանն աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմում է ներկայացրել։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում.
«Շնորհակալություն եմ հայտնում շուրջ ութ տարիների համագործակցության համար և տեղեկացնում, որ դեռևս նոյեմբեր ամսին դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ ս․թ․ դեկտեմբերի 30-ից աշխատանքից ազատվելու վերաբերյալ:
Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել նաև Հանրային խորհրդի մյուս աշխատակիցները, որոնք աշխատում էին խորհրդի հիմնադրման օրվանից, ավելի քան տասը տարի։
Մեզ համար մեծ պատիվ ու անգնահատելի ձեռքբերում էր աշխատել Վազգեն Մանուկյանի հետ, աշխատել ու ամեն օր, ամեն րոպե սովորել, ստանալ ոչ միայն համակողմանի գիտելիքներ, այլև ձևավորել լայն աշխարհայացք՝ հենված ազգային մտածողության ու բարձր ինքնագիտակցության վրա:
Շնորհակալ ենք Հանրային խորհրդի անդամներին, խորհրդում տարբեր տարիների ընթացքում ներգրվված հեղինակավոր անհատներին, որոնցից ոմանք նաև ժամանակի լեգենդներ էին։ Նման մտավորականների շնորհիվ էր, որ հիմնադրման օրվանից Հանրային խորհրդում ձևավորվել էր հարգանքի ու փոխըմբռնման առողջ մթնոլորտ, ազգային, գաղափարական մտածողություն և տեսլական մեր երկրի ու ժողովրդի ապագայի նկատմամբ։
Հենց դա՛ էր Հանրային խորհրդի ուժն ու արժեքը»։
Հարակից հրապարակումներ`
- Տեր-Թադևոսյանը ՀԽ-ում իրեն զգում է լացել ցանկացող դպրոցականի պես
- Լարիսա Ալավերդյանը դիմել է վարչապետին ՀԽ անդամի լիազորությունների դադարման վերաբերյալ
- Հարություն Մեսրոբյանը դադարեցրել է ՀԽ անդամակցությունը, Լարիսա Ալավերդյանը պատրաստվում է դիմում գրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին