Գյումրիում ոստիկանի անտարբերության հետևանքով քաղաքացու մահվան մասին գրառումն ուսումնասիրվում է
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի օգտատեր գրառում է կատարել, ըստ որի Գյումրիում քաղաքացին ոստիկանի անտարբերության հետևանքով մահացել է։
«Երեկ երեկոյան Գյումրիում ոստիկանը խախտում անելու համար կանգնեցնում է Գյումրի քաղաքի բնակիչ, տաքսու վարորդ, 63-ամյա Սամվել Գրիգորյանին, դիտողություն անում խախտման համար, վարորդն այդ պահին վատ է զգում ու խնդրում է շտապ օգնություն կանչել , ոստիկանը չի կանչում քիչ է՝ դեռ մի բան էլ վարորդին ասում թե ձեվեր ես թափսւմ որ ակտ չգրեմ ...ու նրան մեջ վեճ է ծագում...վեճի արդյունքում վարորդի վիճակն ավելի է վատանում...
Նման վատ վիճակում Սամվելը հավաքում է տղայի համարը ... ահագին ժամանակի կորստից հետո, այդ անաստված միլիցեն էլի օգնություն չի կանչում, մինչև տղան հասնում է ու հորը տանում է հիվանդանոց, որտեղ էլ մարդը մահանում է իր տղայի ձեռքերի մեջ...;
Ինչ որակում տամ ես էս բարբարոսին ... Մարդ՝ չեմ կարող ասել ... Էս ինչ կադրեր ունեք դուք այ ոստիկանական համակարգ...
Ձեր նիստերի ժամանակ ըսկի չեք հիշում կամ հիշացնում, որ ոստիկան լինելուց առաջ կամ գոնե հետո, պիտի մի կաթիլ մարդ լինել...»,-գրել է օգտատերը։
Panorama.am-ին ոստիկանությունից հայտնեցին՝ գրառմանը ծանոթ են, այն ուսումնասիրում են։