Հրայր Թովմասյանին երկուշաբթի կալանավորելո՞ւ են. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ երեկ ՍԴ-ի մոտ տված հարցազրույցից անմիջապես հետո Հրայր Թովմասյանին ծանուցագիր են տվել երկուշաբթի ՀՔԾ ներկայանալու մասին։
Թերթի՝ իրավապահ համակարգի աղբյուրի համաձայն, այդ օրը նախատեսվում է փոխել Թովմասյանին առաջադրված մեղադրանքը և դատարան ներկայացնել նրան կալանավորելու միջնորդությունը։
«Իշխանությունները համոզված են, որ կալանավորելով և փաստացի մեկուսացնելով Թովմասյանին՝ կկարողանան ճնշումներ բանեցնել ՍԴ մյուս դատավորների վրա՝ ստիպելով նրանց ներկայացնել հրաժարականի դիմումներ։ Սակայն կա մտավախություն, որ դատավորների մեծ մասը կմերժի Թովմասյանին կալանավորելու միջնորդությունը՝ հիմքում դնելով անձեռնմխելիության դրույթի խախտումը կամ հիմնավոր կասկածի բացակայությունը։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ իշխանությունը Երեւան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանին հանձնարարել է համապատասխան միջնորդությունն այնպես մուտք անել գործերի բաշխման համակարգ, որ այն մակագրվի առավել վստահելի դատավորներից մեկին։ Նրանք 4-ն են՝ Մնացական Մարտիրոսյան, Կարեն Ֆարխոյան, Մարինե Մելքոնյան, Վահագն Մելիքյան։ Չի բացառվում նաեւ, որ Թովմասյանի կալանքի միջնորդությունը քննի անձամբ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան