Մադոննան ուժեղ ցավերի պատճառով կրկին չեղարկել է համերգը
Ամերիկացի երգչուհի Մադոննան շարունակում է չեղարկել նախապես հայտարարված համերգները: kulturomania.ru-ի հաղորդմամբ, նա հերթական անգամ չեղարկել է դեկտեմբերի 21-ին Մայամի-Բիչում ծրագրված համերգը, որը կայանալու էր ի աջակցություն Madame X ալբոմի: Երգչուհու խոսքով, համերգի չեղարկման պատճառն ուժեղ ցավերն են, որոնք նա զգացել է փորձերի ժամանակ:
Մադոննան խոստովանել է, որ վերջին ժամանակներում բժիշկների հսկողության տակ է գտնվում և որպեսզի հետագայում շարունակի շրջագայությունը, իրեն անհրաժեշտ է վերականգնվել: Չի հստակեցվում, թե ինչն է ցավերի պատճառը:
«Ես վերջին երկու օրն անցկացրել եմ բժիշկների հետ, ռենտգեն, ուլտրաձայնային հետազոտություններ: Դրանք հստակ ցույց են տվել, որ եթե պետք է շարունակեմ համերգային շրջագայությունը, ես պետք է հնարավորինս շատ հանգստանամ, որպեսզի օրգանիզմիս էլ ավելի լուրջ և անուղղելի վնաս չպատճառեմ»,- ասել է Մադոննան:
Ավելի վաղ Մադոննան չեղարկել էր համերգները Բոստոնում, որոնք նախատեսված էին նոյեմբերի 30-ին, դեկտեմբերի 1-2-ին: Ներկա պահին եվրոպական շրջագայությունը, որը նախատեսված էր մեկնարկել հունվարի 12-ին Պորտուգալիայում, հարցականի տակ է:
Հարակից հրապարակումներ`
- Մադոննան հիվանդության պատճառով բեմ դուրս չի գա
- Մադոննան մեղադրվում է մի երգի երաժշտության և խոսքերի հեղինակին չվճարելու մեջ
- Մադոննայի երկրպագուները նրան դատի են տվել
- Մադոննան չեղարկել է համերգը
- Մադոննայի նոր ալբոմը Billboard վարկանշային ցուցակում առաջինն է
- Մադոննայի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին