Ռուբեն Մելիքյան. Փաշինյանի գրառումից հետո քրեական գործ հարուցելու հիմքերն ակնհայտորեն առկա են
«Իրավական ուղի» ՀԿ հիմնադիր, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրել է.
«Նիկոլ Փաշինյանը, ակնհայտորեն նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, երեկ իր ֆեյբուքյան էջում գրել է. «Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից... դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին»: Կրկին «վնգստալ»։ Կրկին անմեղության կանխավարկածի կոպիտ խախտում: Բայց մի պահ թողնենք անմեղության կանխավարկածը և անդրադառնանք մեկ այլ հիմնարար կանխավարկածի՝ նույնանման դեպքերին նույնանման իրավական արձանք տալու կանխավարկածին։
Հիշենք երկու երիտասարդներին, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց դատավոր ԱՆնա Դանիբեկյանին ուղիղ եթերում Փաշինյանի բնորոշած «վնգստացող դատավորների» մասին հարց տալու համար, և նրանք ամիսներով պահվեցին անազատության մեջ:
Հիմա եկեք համադրենք այս երկու դեպքերը և հարց ուղղենք ինքներս մեզ՝ նմանություննե՞րն են էական, թե՞ տարբերությունները։ Ես կարծում եմ՝ այնուհանդերձ, էական են նմանությունները, ինչից հետևում է, որ առնվազն քրեական գործ հարուցելու հիմքերն ակնհայտորեն առկա են»։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Դուք դեռ պետք է մոմ վառեք, որ դեռեւս ազատության մեջ եք
- Փաստաբան. Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի կալանավորումը տեղի է ունեցել օրենքի կոպտագույն խախտումներով
- Երվանդ Վարոսյան. «Պատերի տակ վնգստալը» դեռ երկար ենք լսելու, հետևանքները դեռ տեսնելու ենք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին