ՀՀ բարձրագույն ղեկավարությունը «Եռաբլուր» պանթեոնում է
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ամանորին ընդառաջ այցելել է «Եռաբլուր» պանթեոն։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Ամանորին ընդառաջ այցելել են «Եռաբլուր» պանթեոն։
«Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոների նախաշեմին այցելել ենք «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին հայրենիքին կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին, ապա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն տերունական աղոթք կարդաց զոհվածների հոգու համար։