Շուրջ 5 տասնյակ զինծառայողներ, թոշակառու սպաներ Մարտունի քաղաքում նոր բնակարաններ են ստացել
Շուրջ 5 տասնյակ զինծառայողներ, թոշակառու սպաներ Մարտունի քաղաքում նոր բնակարաններ են ստացել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։
«Շուրջ 5 տասնյակ զինծառայողներ, թոշակառու սպաներ Մարտունի քաղաքում նոր բնակարաններ են ստացել։
Նախագահը մարտունեցիների հետ զրույցում հավաստիացրեց, որ առաջիկա տարիներին սպաների բնակարանային ապահովմանն ուղղված գումարները կտրուկ կաճի։
Մինչև 2023 թվականը, Հայաստանի հետ համատեղ, վերջնականապես կլուծվի հերթացուցակներում գտնվող սպաների բնակարանային խնդիրը, ինչպես նաև՝ հրատապ լուծումներ կտրվի առաջին կարգի հաշմանդամ և զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային հարցերին»,- տեղեկացրել է նա։