Ինչպե՞ս պաշտպանվել ադրբեջանցի հաքքերների խաբեությունից
Տեղեկատվական պատերազմի համատեքստում ՝ Ադրբեջանցիները քարոզչամեքենա են ստեղծում ՝ օգտագործելով սոցիալական ցանցերը: Հատկապես, տարվերջին, երբ մոտում են տոները: Այս մասին panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց կիբերանվտանգության փորձագետ Սամվել Հայրապետյանը:
«Օրինակ՝ վերջերս հայտնի դերասանի պրոֆիլ էին տարել, ով ուներ մոտ 30 000 հետևորդ: Այսինքն, եթե հակահայկական նյութ գցեն 30 000 հոգի կտեսնի: Պատկերացրեք, եթե գողանան 100 պրոֆիլ ՝ հետևորդներով, միջինում կես մլն հետևորդ ունենում են: Սա էլ իրենց քարոզչամեքենան է: Դուք պատկերացնում եք, որ հայտնի մարդկանց հետևորդներին սկսում են լինկեր ուղարկել և խնդում տարածել կամ հավանել»,- ասաց փորձագետը:
Հայրապետյանի համոզմամբ՝ ադրբեջանցի հաքքերները շատ թույլ են, հայերի համեմատությամբ: Նրանք աշխատում են հիմնականում խաբեության վրա, այսինքն՝ ֆիշինգի:
«Օրինակ՝ ֆեյք օտգատիրոջից նամակ է գալիս, խնդրում են մեծացնել նկարը և լայքել: Դուք մտնում եք և այդ գործողության համար գրում եք ձեր լոգինն ու գաղտնաբառը: Մինչև դուք քվեարկում եք, ադրբեջանցիները գողանում են ձեր պրոֆիլները»,-պարզաբանեց կիբերանվտանգության մասնագետը:
Խաբեության այլ ձևեր էլ կան:
Ադրբեջանցիները սիրում են նաև հարցումներ անցկացնել: Օրինակ՝ թե ում բանակն է հզոր. հայերի, թե՞ ադրբեջանցիների:
«Նրանք ունեն նպատակ՝ մեր պրոֆիլները տանելով ստեղծեն քարոզչամեքենա հենց Հայաստանում: Նախկինում, երբ տանում էին պրոֆիլները, գրում էին հաքերական կազմակերպության անունը: Իսկ հիմա խորամանկում են, չեն գրում, որպեսզի շահեն հայ օգտատերերի վստահությունը: Հարցում են անում, թե ում զինվորը որտեղ է ծառայում, գոհ են, գոհ չեն: Հիմնականում աղջիկների պրոֆիլներից են գրում տղաներին: Նրանք շատ լավ տիրապետում են հայերենին: Չորրորդ դասարանից անցնում են հայոց լեզու: Այս կերպ նրանք սկսում են լսարան հավաքել: Եթե մի օր սկսվեն հնարավոր պատերազմական գործողություններ, ապա իրենք կունենան լսարան՝ ապատեղկատվություն տարածելու և տագնապ առաջացնելու համար: Մեր լրատվականների մեծ մասն էլ ակտիվ շեյր է անում»,-ասաց Հայրապետյանը:
Այս խնդիրներն առաջանում են հասարակության մեդիաանգրագիտությունից: Եթե օգտատերերը օգտվեն երկփուլային անվտանգության կանոններից, ապա ապահովագրված կլինեն ադրբեջանական հարձակումներից:
«Պետք է միացնել երկփուլային անվտանգությունը, ամեն տեղ սեղմել (քլիք անել) պետք չէ և չտրվեն հոլովակների կամ զանգերի գաղթակղությանը»,- խորհուրդ տվեց մասնագետը:
Ինչ վերաբերում է հայ հաքքերներին, ապա Հայրապետյանի վստահեցմամբ ՝ պատասխան հարվածն ավելի ցավոտ է, մեր հաքքերները շատ ավելի «խելամիտ քայլեր» են անում, որոնց մասին, սակայն բարձրաձայնել չենք կարող: Բոլոր դեպքերում, անկախ այն բանից, որ հայ հաքքերները համարժեք հարվածքներ հասցնում են, մեր հասարակությունը նույնպես պետք է գրագետ լինի և զոհ չդառնա ադրբեջանցիների խաբեբաությանը: