Դեսպան Թրեյսին հայ ժողովրդին ամանորյա ուղերձ է հղել
ԱՄՆ դեսպանությունն իր ամանորի ջերմ մաղթանքներն է հղում Հայաստանին և համասփյուռ հայերին։ Թո՛ղ Նոր տարին լինի երջանկության, բարեկեցության ու խաղաղության տարի։
Դեսպան Թրեյսին հայ ժողովրդին ուղղված իր առաջին ամանորի ուղերձը պատրաստել է հայ և ամերիկացի երեխաների մասնակցությամբ, որոնք խորհրդանշում են երկու երկրների միջև բարեկամության վառ ապագան:
Ուղերձը հրապարակված է ինստագրամում և ֆեյսբուքում:
ԱՄՆ դեսպանությունը շնորհավորում է բոլորին Սուրբ Ծննդյան տոնի առթիվ:
Թո՛ղ 2020-ը լինի խաղաղության և բարեկեցության տարի ձեզ և ձեր սիրելիների համար։