ՎՏԲ-Հայաստան Բանկը անցկացրեց ապառիկ վարկավորման ակցիայի նախաամանորյա խաղարկություն
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց ապառիկ վարկավորման ակցիայի արդյունքները, որը մեկնարկել էր “Սև ուրբաթ” - ի օրը: Այս մասին տեղեկացնում է ՎՏԲ հանրային կապերի բաժինը:
27.12.2019 տեղի ունեցավ նախատոնական խաղարկության հեռարձակում՝ Բանկի ֆեյսբուքյան էջով: Պատահականության սկզբունքով որոշվեցին 7 մասնակիցներ և շահեցին ակցիայի ընթացքում ձևակերպած վարկային պարտավորությունների ամբողջական մարում` մինչև 500.000 ՀՀ դրամի չափով:
Հիշեցնենք, որ 29.11.2019թ.-ից մինչև 01.12.2019թ. (ներառյալ) մինչև 00:00-ը ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով ավելի քան 300 վաճառքի կետերում ապառիկ վարկի դիմում ներկայացնելիս, տվյալ վարկի առաջին վճարման ուշացում չունեցող հաճախորդները հնարավորություն ստացան մասնակցել Ամանորյա խաղարկությանը:
ՎՏԲ-Հայաստան Բանկում վարկավորման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am պաշտոնական կայքում, զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի կողմից:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան