20:30 30/12/2019 Հայաստան

Ինչպե՞ս պաշտպանվել ադրբեջանցի հաքքերների խաբեությունից

Տեղեկատվական պատերազմի համատեքստում ՝ Ադրբեջանցիները քարոզչամեքենա են ստեղծում ՝ օգտագործելով  սոցիալական ցանցերը: Հատկապես, տարվերջին, երբ մոտում են տոները: Այս մասին panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  կիբերանվտանգության փորձագետ Սամվել Հայրապետյանը: 

«Օրինակ՝ վերջերս հայտնի դերասանի պրոֆիլ էին տարել, ով  ուներ մոտ  30 000  հետևորդ: Այսինքն,  եթե  հակահայկական նյութ գցեն  30 000  հոգի կտեսնի: Պատկերացրեք, եթե գողանան  100  պրոֆիլ ՝ հետևորդներով, միջինում կես մլն  հետևորդ  ունենում են: Սա էլ իրենց  քարոզչամեքենան է:  Դուք պատկերացնում եք, որ հայտնի մարդկանց  հետևորդներին սկսում են լինկեր ուղարկել և խնդում տարածել կամ հավանել»,- ասաց փորձագետը:

Հայրապետյանի համոզմամբ՝  ադրբեջանցի հաքքերները շատ թույլ  են, հայերի համեմատությամբ: Նրանք  աշխատում են հիմնականում  խաբեության վրա, այսինքն՝ ֆիշինգի: 

«Օրինակ՝ ֆեյք օտգատիրոջից  նամակ է գալիս, խնդրում են  մեծացնել  նկարը և լայքել: Դուք մտնում եք և այդ գործողության  համար գրում եք  ձեր լոգինն ու գաղտնաբառը: Մինչև դուք քվեարկում եք, ադրբեջանցիները  գողանում են ձեր պրոֆիլները»,-պարզաբանեց կիբերանվտանգության  մասնագետը:

Խաբեության այլ ձևեր էլ կան:

Ադրբեջանցիները սիրում են նաև հարցումներ անցկացնել: Օրինակ՝  թե  ում բանակն է հզոր. հայերի, թե՞ ադրբեջանցիների:

«Նրանք ունեն նպատակ՝ մեր պրոֆիլները տանելով  ստեղծեն  քարոզչամեքենա հենց Հայաստանում: Նախկինում, երբ տանում էին պրոֆիլները, գրում էին հաքերական կազմակերպության անունը: Իսկ հիմա  խորամանկում են,  չեն գրում, որպեսզի շահեն հայ օգտատերերի վստահությունը:  Հարցում են անում, թե ում զինվորը որտեղ է ծառայում, գոհ են, գոհ չեն: Հիմնականում աղջիկների պրոֆիլներից են գրում տղաներին: Նրանք շատ լավ  տիրապետում են հայերենին: Չորրորդ դասարանից անցնում են հայոց լեզու: Այս կերպ նրանք սկսում են լսարան հավաքել: Եթե մի օր սկսվեն հնարավոր պատերազմական գործողություններ, ապա իրենք կունենան լսարան՝ ապատեղկատվություն տարածելու և  տագնապ առաջացնելու համար: Մեր լրատվականների մեծ մասն էլ ակտիվ շեյր է անում»,-ասաց Հայրապետյանը:

Այս խնդիրներն առաջանում են հասարակության մեդիաանգրագիտությունից: Եթե  օգտատերերը օգտվեն երկփուլային անվտանգության կանոններից, ապա ապահովագրված կլինեն ադրբեջանական հարձակումներից: 

«Պետք է միացնել երկփուլային անվտանգությունը, ամեն տեղ սեղմել (քլիք անել)  պետք չէ և չտրվեն  հոլովակների կամ զանգերի գաղթակղությանը»,- խորհուրդ տվեց մասնագետը:

Ինչ վերաբերում է հայ  հաքքերներին, ապա Հայրապետյանի վստահեցմամբ ՝ պատասխան հարվածն ավելի ցավոտ է, մեր հաքքերները շատ ավելի  «խելամիտ քայլեր»  են անում, որոնց մասին, սակայն բարձրաձայնել չենք կարող: Բոլոր դեպքերում, անկախ այն բանից, որ հայ հաքքերները  համարժեք հարվածքներ հասցնում են, մեր հասարակությունը նույնպես պետք է գրագետ լինի և զոհ  չդառնա ադրբեջանցիների խաբեբաությանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}